Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին

"ՑԱՎՈՔ, ՔԻՉ ՉԵՆ ԴԵՊՔԵՐԸ, ԵՐԲ ՔԿՀ-ՆԵՐ ԵՆ ԹԱՓԱՆՑՈՒՄ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐ"

Արխիվ 12-16

"ՑԱՎՈՔ, ՔԻՉ ՉԵՆ ԴԵՊՔԵՐԸ,
ԵՐԲ ՔԿՀ-ՆԵՐ ԵՆ ԹԱՓԱՆՑՈՒՄ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐ"


ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ¥ԱՆ ՔԿՀ¤ դատապարտված եւ կալանավորված անձանց թվի անկում է նկատվում: "Նվազումն առկա է նաեւ փակ եւ կիսափակ ռեժիմային տիպի հիմնարկներում, մասնավորապես, փակերում նվազել է 30-ով, իսկ կիսափակերում` 231-ով: Սա պայմանավորված էր, թերեւս, 2013 թ. իրականացված համաներմամբ: Դատապարտյալների թիվը ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց մասով նույնպես նվազել է: 2014-ին 49 կալանավորված կին է եղել, իսկ 146` դատապարտված կին: Անչափահաս տղաները 11-ն էին, նույնքան էլª դատապարտվածները",- ամփոփելով 2014 թվականը` ասաց ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության պետ ԱՐԹՈՒՐ ՕՍԻԿՅԱՆԸ: Անդրադառնալով անցած տարի ՔԿՀ-ում կատարված աշխատանքներին, հանցագործությունների` մեծ թիվ կազմող թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին, ՔԿՀՎ պետը մասնավորապես նշեց.
-Ցավոք, դեռեւս քիչ չեն դեպքերը, երբ քրեակատարողական հիմնարկներ են թափանցում տարբեր տեսակի թմրանյութեր, թմրամիջոցներ եւ այլ արգելված առարկաներ: Հայտնաբերումների իմաստով ունենք դրական ցուցանիշ, շատ ավելի մեծ քանակությամբ արգելված առարկաներ ենք հայտնաբերել անցած տարի. ոգելից խմիչքներ, հեռախոսներ, թմրամիջոցներ:
- Պարբերաբար խոսակցություններ են լսվում ՔԿՀ-ների ծառայողների ապօրինությունների մասին...
- Քրեակատարողական ծառայությունում լայնամասշտաբ ուսումնասիրություններ են կատարվել, ծառայողական քննություններ: 2014-ին 157 քրեակատարողական ծառայողներ ենթարկվել են կարգապահական, ծառայողական պատասխանատվության, 24 աշխատող ազատվել է աշխատանքից: Ովքեր օրենքից դուրս լիազորություններ են բանեցնում կամ փորձում են շրջանցել օրենքը, պետք է ծառայությունից ազատվեն կամ նրանց նկատմամբ պետք է կիրառվեն խիստ կարգապահական բնույթի միջոցառումներ:
- Արդեն բավական ժամանակ է, ինչ խոսակցություններ են շրջանառվում նաեւ այն մասին, որ "Դատապարտյալների" հիվանդանոցում եւս ստուգումներ են իրականացվել, որոնց արդյունքում հնարավոր է, որ հիվանդանոցի տնօրենը պաշտոնանկ արվի: Որքանո՞վ են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը:
- Ստուգումներն իրականացվել են նախորդ տարի` դատախազության կողմից: Դրանք հերթական պլանային ստուգումներ են եղել, որոնց արդյունքում արձանագրվել են որոշակի խախտումներ: Ինչ վերաբերում է տնօրենի պաշտոնանկ լինելուն, նախ նշեմ, որ քրեակատարողական ծառայությունում, ինչպես ցանկացած այլ ծառայություններում, գոյություն ունի ռոտացիոն սկզբունք, եւ ցանկացած ժամանակ` ժամկետը մոտենալուն պես, տվյալ պաշտոնատար անձը կարող է ռոտացիայի ենթարկվել: Զուտ ստուգումներով պայմանավորված` պաշտոնանկություն գոյություն չունի:
- Ըստ ձեզ` "Արմավիր" ՔԿՀ-ի շահագործումը լիովին կվերացնի՞ դատապարտյալների հարազատների եւ փաստաբանների կողմից անընդհատ բարձրաձայնվող խնդիրը, որ ՔԿՀ-ներում գերծանրաբեռնված վիճակ է, եւ դատապարտյալները ստիպված են լինում ժամերով քնել:
- Միանշանակ այո, որովհետեւ մենք ունենք չորս ՔԿՀ-ներ այսօր` որոնց լրակազմերի եւ գերբնակեցվածության հետ կապված` որոշակի խնդիրներ են առաջանում: Իհարկե, մենք պարբերաբար փորձում ենք խնդիրը լուծել, բայց դա ավելորդ աշխատանք է, որովհետեւ իրականացնում են տեղաբաշխումներ մի ՔԿՀ-ից մյուսը, որպեսզի խախտումներ չլինեն լրակազմի հետ կապված: Եվ "Արմավիր" ՔԿՀ-ի կառուցման հիմնական նպատակն այն է, որպեսզի չունենանք գերբնակեցված ՔԿՀ-ներ: Առաջիկա երեք ամիսների ընթացքում որեւէ ահազանգ կամ մտահոգիչ երեւույթ չենք ունենա այս առումով:
- Հաճախ են տարբեր միջազգային ՀԿ-ներ խոսում, որ հայաստանյան ՔԿՀ-ներում աղանդավորների եւ համասեռամոլների կյանքը շատ դաժան է: Խնդրում եմ պարզաբանեք վերոնշյալը:
- Պետք է նշեմ, որ իմ կողմից հանձնարարական է տրված, որ բոլոր դատապարտյալների նկատմամբ լինի հավասար, առանց խտրականության մոտեցում: Եվ ցանկացած դատապարտյալի, ով որոշակի վարքագիծ է դրսեւորում, նրա նկատմամբ պետք է լինի համապատասխան պատիժ, ինչը թույլատրելի է քրեակատարողական օրենսդրությամբ: Ինչ վերաբերում է պայմաններին, ես կարծում եմ, որ հնարավոր են առանձին դեպքեր, երբ կլինեն այլ մոտեցումներ, բայց հավաստիացնում եմ Ձեզ, որ մենք շատ արագ տեղեկատվությանը տիրապետում ենք եւ շատ արագ արձագանքում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ