Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին

"ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՎԵՐԱՑԵԼ ԵՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ"

Արխիվ 12-16

"ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՎԵՐԱՑԵԼ ԵՆ
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ"


Շրջանառության հարկի մասին" օրենքի կիրառումը թեեւ հետաձգվեց մինչեւ հուլիսի 1-ը, բայց ձեռներեցները հայտարարում են, որ չեն դադարեցնելու պայքարը: Ինչքանո՞վ էր տեղին դժգոհություններ առաջացնող նման օրենքը: Կամ մյուս կողմիցª որքանո՞վ են արդարացված այս պահին առեւտրականների բողոքի ակցիաները: Այս ամենի մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ ֆինանսների փոխնախարար ՎԱԽԹԱՆԳ ՄԻՐՈՒՄՅԱՆԻՑ, ով մասնավորապես ասաց.
-Չեմ կարող ասել` արդարացի՞ են այդ բողոքները, թե` ոչ: Եթե տնտեսվարող սուբյեկտները բողոքում են, նշանակում է` դեռեւս կան խնդիրներ, որոնք մինչեւ վերջ լուծված չեն: Բայց համենայնդեպս այդ միջոցառումներն իրականացվեցին հենց փոքր եւ միջին ձեռնարկատիրություն ունեցող սուբյեկտների առաջարկով եւ նրանց անմիջական մասնակցությամբ, մեր կարծիքով` դա պետք է բավարար լիներ: Բայց նորից եմ կրկնում, ես գնահատական չտամ` արդարացի է առեւտրականների բողոքը, թե` ոչ:
- Ո՞րն է, ըստ Ձեզ, այդ խնդրի լուծման ամենաարդյունավետ ճանապարհը:
- Ամենաարդյունավետ ճանապարհը, եթե այսօր ես իմանայի, առանց վարանելու կպատասխանեի: Դրա համար առաջարկ եղավ, որ այս ժամանակահատվածը` մինչեւ հուլիսի 1-ը, օգտագործվի խնդրի հնարավոր լուծման ուղղությամբ:
- Անցնենք մեկ այլ թեմայի: Այս տարեսկզբից հայաստանն արդեն Եվրոսիական միության անդամ է: Ի՞նչ փոխվեց գործարարների համար` ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո:
- Նախ վերացել է մասքակետերում մաքսային հայտարարագրումը: Փոխարենը կա ընդամենը հարկային հայտարարագրում, այսինքն մաքսային սահմանը բեռնաթափվել է մաքսային ընթացակարգերի կիրառումից: Հեշտացել է ապրանքների տեղաշարժը` ապրանքների ներմուծման եւ արտահանման գծով: ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո վերացել են  մաքսային հսկողության այն ավանդական մեթոդները, որոնք կիրառվում էին, եւ բնականաբար, տնտեսվարող սուբյեկտների համար առավել նպաստավոր պայմաններ են ձեւավորվել:
- Վերջին օրերին կրկին խոսվում է դրամի հնարավոր արժեզրկման մասին, որքանո՞վ է դա հնարավոր:
- Այս պահին, ինչպես գիտեք, կայունություն է տիրում: Կենտրոնական բանկը կատարում է այն հնարավոր ամենը, որպեսզի իր թիվ մեկ խնդիրներից մեկը իրականացնի` դա փոխարժեքի կայունություն ապահովելն է:
- Երեկ ձերբակալվեց ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` հարկային պարտավորությունները չկատարելու համար: Եվ անմիջապես էլ առաջ եկավ հետեւյալ հարցըª ինչո՞ւ հիմա նա ձերբակալվեց, երբ նրա ֆինանսական խնդրների, կուտակած մեծ պարտքերի մասին մասին խոսվում էր շատ վաղուց:
- Նախ ասեմ, որ սա առաջին դեպքը չէ, որ Ֆինանսների նախարարության համապատասխան կառույցը քրեական գործ է հարուցում` չարամտորեն հարկային պարտավորություններից խուսափողների հանդեպ: Ցանկացած նման դեպք առաջին հերթին հարված է Հայաստանի Հանրապետությանը, այսինքնª բոլոր այն դեպքերում, երբ առկա է հարկերից չարամտորեն խուսափելու փաստ, հարուցվում է քրեական գործ: Ֆինանսների նախարարությունն ունի քննչական վարչություն, որտեղ գործը քննվում է եւ հանձնվում համապատասխան մարմիններին: Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչու հիմա, ապա պետք է նշեմ, որ ծանոթ չեմ նրա  հարկային պարտավորությունների չկատարման ու դրա պատճառով քրեական գործ հարուցելու մանրամասներին: Ես հիմնականում զբաղվում եմ օրենսդրական աշխատանքներով ու, բնականաբար, մանրամասներին կարող եմ տեղյակ չլինել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ