Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին

"ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՍԿՍԵԼ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՊԱՏԵՐԱԶՄ"

Արխիվ 12-16

"ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՍԿՍԵԼ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՊԱՏԵՐԱԶՄ"

Հայ-ադրբեջանական սահմանին դիվերսիաներից զատ, Ադրբեջանը որոշել է եւս մեկ անգամ փորձել սեփական բանակի պատրաստվածությունը: Այս անգամ Ալիեւը հանձնարարել է անցկացնել լայնամասշտաբ զինավարժանքներ` ներգրավելով զորքերի բոլոր տեսակները: Զինավարժանքները գլխավորում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Պաշտոնապես հայտարավել է, թե ինչ զինտեխնիկայով ու զինամթերքներով են անցկացվելու վարժանքները, սակայն գաղտնի է պահվել զինավարժությունների անցկացման վայրը եւ տեւողությունը: Բայց որ այն կլինի ղարաբաղյան սահմաններից ոչ հեռու, կարելի է ենթադրել: Ուրեմնª մեզ համար վտանգ չի՞ ներկայացնում այդ զորավարժանքը:
ՀՀ ՊՆ նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ փաստեց, որ Ադրբեջանն իր ծավալած  "լայնամասշտաբ զինավարժություններով", դիվերսիոն գործողություններով եւ հայ-ադրբեջանական սահմանին անընդհատ կրակ բացելով` ցանկանում է ճնշում գործադրել հայ ժողովրդի, ինչպես նաեւ միջազգային հանրության վրա.
- Այս ճանապարհով նա ցանկանում է արագ լուծել Արցախի հիմնահարցը: Օգտագործելով աշխարհում ստեղծված իրավիճակը` Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունը, Ադրբեջանը ձգտում է տարածաշրջանում ավելի բարձրացնել լարվածությունը: Բայց Բաքուն պատրաստ չէ սկսել լայնածավալ պատերազմ. դրա հավանականությունը շատ ցածր է:
Ադրբեջանագետ ՍԱՐԳԻՍ ԱՍԱՏՐՅԱՆԻ կարծիքով էլ` Ադրբեջանի հայտարարած զինավարժությունները պաշտոնական Բաքվի պրոպագանդիստական քայլերից մեկն է, որով Բաքուն ցանկանում է ցույց տալ իր "մկաները": Բացի այդ, Ադրբեջանը ամեն կերպ ձգտում է ապացուցել, որ իր բանակը մարտունակ է եւ կատարում է իր առջեւ դրված բոլոր խնդիրները.
- Իրականում նման զորվարժությունները նոր չեն, դրանք պարբերաբար կրկնվում են: Սակայն հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակի համատեքստում կարել է ասել` այս զորավարժությունները լուրջ քայլ են: Այնուամենայնիվ, այդ ամենը պատերազմ սկսելու համար է: Սրանով Բաքուն լոկալ պատերազմի քաղաքականություն է վարում, այսինքն` հարձակումներով, դիվերսիոն գործողությոններով փորձում է որոշակիորեն ստուգել նաեւ մեր զինված ուժերի զգոնությունը եւ իր հասարակության ուշադրությունը սեւեռել դեպի արտաքին թշնամին:
Իսկ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԸ տվեց հետեւյալ մեկնաբանությունը.
- Հայաստանի ռազմական գերատեսչությունն աշխատում է հետեւյալ սկզբունքով` ամեն վայրկյան պատրաստ լինել մեծ պատերազմի: Անկախ այն հանգամանքից, թե Ադրբեջանում ինչ է տեղի ունենում, ՀՀ եւ Արցախի պաշտպանության նախարարություններն իրենց առօրյա գործունեությունը կազմակերպում են "եթե վաղը պատերազմ սկսվի" տրամաբանությամբ:
Բնականաբարª այն, ինչ այսօր տեղի է ունենում Ադրբեջանում, մեր բանակի համապատասխան ծառայությունների ուշադրության կենտրոնում է: Առհասարակ, հակառակորդի ցանկացած ակտիվության դեպքում մեր կողմից կազմակերպվում են կանխարգելիչ, հակընդեմ քայլեր, որպեսզի երբեւէ հանկարծակիի չգանք: Այստեղ նշեմ, որ ցանկացած զորավարժություն, բացի սեփական բանակի մարտունակությունը բարելավելու նպատակից, ունի նաեւ հակառակորդին ահաբեկելու ներքին ենթատեքստ: Սակայն մեր սահմանները պահող զինվորականին նման զորավարժություններով չես ահաբեկի: Այս օրերին բանակը մի քանի ցավոտ հարված է հասցրել թշնամուն, ավելին` անձնակազմը հոգեպես պատրաստ է ցանկացած զարգացումների:
Ինչ վերաբերում է մեծ պատերազմի վերսկսմանը, ապա կարծում եմ, որ ադրբեջանական բանակի մարտունակության իրական մակարդակը, այդ պետական կազմավորման մեջ տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը թույլ չեն տա Ալիեւին վերսկսել լայնամասշտաբ ռազմագործողություններ: Ի դեպ, հենց այդ զորավարժություններն Ադրբեջանում տագնապների տեղիք են տվել: Այդուհանդերձ, կարծում եմ նաեւ, որ առնվազն անպատասխանատվություն կլինի ասելը, թե մեծ պատերազմի հավանականությունը փոքր է: Ամեն վայրկյան պետք է պատրաստ լինել մեծ պատերազմին, մեր երկրին արեւելքից սպառնացող վտանգը վերացնելուն:
Օգոստոսյան դեպքերը ցույց տվեցին, որ պատժելուց հետո Բաքվում զսպվում են, պետական սահմանին իրավիճակը կայունանում է: Եթե մենք այս հունվարին եւ նախորդ տարվա օգոստոսին պասիվ լինեինք, չդիմեինք պատժիչ գործողությունների, եթե թույլ ընկալվեինք, գուցե այդ դեպքում Բաքվում իսկապես վճռեին վերսկսել մեծ պատերազմ: Պատահական չէ բնավ, որ ունենալով թուրքին հաղթելու կենսափորձ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը առաջ է քաշել կանոնավոր ծեծի մարտավարությունը": Այն ստեղծված իրավիճակում թշնամու մեծ ագրեսիան կանխելու ամենաարդյունավետ ուղին է:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ