Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին

"ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ՈՒ ԵՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉՈՓ ԵՆՔ ՏՎԵԼ, ՐԱՖՖԻՆ ԿԱՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Ի՞ՆՉ ԵՆ ՏՎԵԼ"

Արխիվ 12-16

"ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ՈՒ ԵՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉՈՓ ԵՆՔ ՏՎԵԼ,
ՐԱՖՖԻՆ ԿԱՄ ԼԵՎՈՆ  ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Ի՞ՆՉ ԵՆ ՏՎԵԼ"


Փետրվարի 5-ին  ԲՀԿ առաջնորդի նախաձեռնությամբ տեղի է ունենալու  խորհրդաժողով, որին մասնակցելու է նաեւ "Ժողովրդական կուսակցության" նախագահ Տիգրան Կարապետյանը, ում "Իրավունքն" ուղղեց մի քանի հարց` "եռյակում" տիրող իրավիճակի մասին:

"ԵՌՅԱԿ" ՉԿԱ, Ի՞ՆՉ ԵՌՅԱԿ..."

-Պրն Կարապետյան, ինչպե՞ս եք մեկնաբանում օրեր առաջ "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե ժողովրդի հետ այլեւս խաղ տալ չի կարելի: Այս հայտարարությամբ Ր. Հովհաննիսյանը նկատի ունի առաջին հերթին "եռյակի՞ն":
- Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է լինել բուրգի գլխին:

Ոչ միայն ինքը ղեկավարի շարժումը, այլեւ լինի վերեւում` այսինքն` լինի ինքը, լինի Ծառուկյանը, լինի, ենթադրենք, Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սակայն դա ձեռնտու չէ Գագիկ Ծառուկյանին: Օրինակ, եթե ես լինեմ… ծախսն անում եմ, ամեն ինչ անում եմ… բոլորս էլ գիտենք` ոնց է լինում, որ մարդաշատ է լինում:
- Արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանի այդ հայտարարությունը չի նշանակում, որ "եռյակում" միասնականություն կամ միասնական օրակարգ էլ չկա:
- "Եռյակ" չկա: Ի՞նչ եռյակ, եթե համաժողովրդական շարժում են հայտարարել, ընդգրկել տարբեր կուսակցություններ: Կարծում եմ` համաժողովրդական շարժումը պետք է հարց դնի. շարժումը պետք է ունենա ընդգծված լիդեր: Այ դրանից հետո անմիջապես ամեն ինչ կլինի:

"ԱՅՈ, ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ, ՈՐ "ԵՌՅԱԿԸ"
ԽԱՂԵՐ ԷՐ ՏԱԼԻՍ"


-Րաֆֆի Հովհաննիսյանի` "այլեւս խաղ տալ չի կարելի" արտահայտությունը կարելի՞ է հասկանալ հետեւյալ կերպ` "եռյակը" նախկինում խաղեր էր տալիս:
- Այո, կարելի է նաեւ էդպես: Հենց իրենք էլ խաղեր էին տալիս: Նույն Րաֆֆի Հովհաննիսյանը…
- Ե՞րբ:
- Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը կրիտիկական վերաբերվեց ԵՏՄ-ի անդամակցությանը: Դրանով դեմ գնաց "եռյակի" երկու ուժերին` ԲՀԿ-ին ու ՀԱԿ-ին: Դա արդեն խաղ էր, որ Արեւմուտքը տեսնի` Րաֆֆի Հովհաննիսյանը իր կողմն է:
- Խոսենք նորից "եռյակի" մասին: Ձեր խոսքերից կարելի՞ է եզրահանգել` ԲՀԿ առաջնորդն է "եռյակի" լիդերը…
- Չէ, մենք ենք ուզում իրեն տեսնել լիդերի դերում: Համենայնդեպս, մեր կուսակցության կողմից այդ հարցը դրվելու է:

"ՆԵՆՑ ԵՔ ԱՍՈՒՄ` ԱԳ ՆԱԽԱՐԱՐ,
ՈՆՑ ՈՐ ԱՍԵՔ` ՑԵԽԻ ՎԱՐԻՉ"

-Պրն Կարապետյան, ԲՀԿ-ն նախկինում եղել է իշխանական, բայց այսօր քննադատում է իշխանությանը: Արդյո՞ք կուսակցության այս պահվածքը չի նշանակում` խուսափել երկրում ստեղծված իրավիճակի համար պատասխանատվության իրենց բաժնից:
- Իսկ ո՞վ չի եղել իշխանության: Րաֆֆի Հովհաննիսյանը չի՞ եղել:
- Նա եղել է ընդամենը ԱԳ նախարար…
- Էնպես եք ասում` ԱԳ նախարար, ոնց որ դա փոքր բան է, ասենք` ցեխի վարիչ: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ նախագահ էր: Բայց Ծառուկյանը իշխանության մեջ չի եղել, պաշտոն չի զբաղեցրել, բայց իշխանության կողքին եղել է:

"ԲՀԿ-Ն ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾԱԾՆ Է"


-Մոտ երկու տարի առաջ  քննադատում էիք ԲՀԿ-ին (Տիգրան Կարապետյանը ԲՀԿ-ին համարում էր փողի կուսակցություն-խմբ.), բայց այսօր  այդ քաղաքական ուժի կողքին եք: Ինչո՞ւ:
- Դե, ես  ասել եմ` ԲՀԿ-ն իշխանության ստեղծածն է: Հիմա էլ եմ այդ կարծիքին, որ  իշխանությունն օգնել է, որ ստեղծվի այդ կուսակցությունը: Բայց այսօր Ծառուկյանն ու ես մի նմանություն ունենք. ժողովրդին չոփ ենք տվել, Րաֆֆին կամ Լեւոն  Տեր-Պետրոսյանը ի՞նչ են տվել…
- Լեւոն  Տեր-Պետրոսյանին համարում են պատերազմը հաղթած նախագահ…
- Հաղթած, որը դե՞մ էր պատերազմին… Գիտեք` չեմ ուզում քննադատել: Խնդիրը հետեւյալն է` ձգտում ենք դաշտը միաձուլել: Իսկ իրենք (նկատի ունի Րաֆֆի Հովհաննիսյանին ու Լեւոն Տեր-Պետրոսյանին-խմբ.) ցանկանում են  դաշտը միաձուլել իրենց շուրջ:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ