Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ "ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ"

Արխիվ 12-16

ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ "ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ"

Ըստ "Հիմնադիր խորհրդարանին" մոտ կանգնած աղբյուրի` ներսում ոմանց մոտ կասկածներ էր հարուցել Իգոր Մուրադյանի` արցախյան չարաբաստիկ ավտոերթին միանալու անսպասելի որոշումը: Այդ կասկածները էլ ավելի թանձրացան, երբ սույն ծայրահեղական կերպարանքը հանկարծ սկսեց խոսել, թե Ստեփանակերտում ակնկալում էր հակառուսական տրամադրություններ: Մեր աղբյուրի վկայությամբ` հենց այդ կասկածները պատճառ են դարձել, որ Ժիրայր Սէֆիլյանը գերադասում է լռություն պահպանել եւ ընդամենը սահմանափակվել է կարճ երկտող փոխանցել, ուր շեշտում է, որ վճռական է պայքարը շարունակելու, բայց միաժամանակ մեծ սիրով է տոգորված բոլոր արցախցիների հանդեպ, այդ թվում` նույնիսկ իր վրա ձեռք բարձրացնողների: Մեր զրուցակիցը նաեւ ոչ պատահական է որակում այն, որ ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը իր հարցազրույցի ժամանակ արտաբերել է "մեր ձեռքերով ուզում են սեպ խրել" ֆրազը եւ մտահոգություն հայտնել, որ "կեղծ ընդդիմադիրները" կսկսեն բորբոքել "հայաստանցի-ղարաբաղցի" հակամարտությունը:
Մեր աղբյուրի խոսքով` "Հիմնադիր խորհրդարանում" այժմ  քիչ չեն նրանք, ովքեր փոշմանել են չարաբաստիկ ավտոերթի կապակցությամբ եւ կասկածում են, որ իրենց նենգորեն օգտագործել են: Ու նաեւ այդ հանգամանքով է պայմանավորված, որ ոչ ոք այդպես էլ չդիմեց` Արցախի ոստիկանության գործողությունների առնչությամբ քրեական գործ հարուցելու:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ