Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՀԱՐԶԱՆՆԵՐԻ ԵՎ "ՄՈՒՏԻԼՈՎԿԱՆԵՐԻ" ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՀԱՐԶԱՆՆԵՐԻ ԵՎ "ՄՈՒՏԻԼՈՎԿԱՆԵՐԻ" ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ


Եվ այսպես, հայտնի է, որ փետրվարի 5-ին նույն շքեղ "Մուլտի գրանդ" հյուրանոցում տեղի է ունենալու "ԲՀԿ+" ձեւաչափով կոնֆերանսը: Հայտնի է նաեւ, որ ՀԱԿ-ը հաստատակամ է այդ կոնֆերանսին չմասնակցելու իր որոշման մեջ, դե, իսկ ինչ վերաբերում է "Ժառանգությանը", ապա Րաֆֆի Հովհաննիսյանին այդտեղ ընդհանրապես "մարդատեղ" չեն դնում: Ու նման է, որ ԲՀԿ-ն էլ հաստատակամ է` վերջ տալու "հավասար առաջնորդներով" տարատեսակ "եռյակային" եւ այլ խաղերին: Գալի՞ս եք` եկեք ու միացեք նույն կարգավիճակով, ինչ, ասենք, Կարապետիչը, չե՞ք գալիս` հեչ էլ գաք... Եվ, ի դեպ, օրինակ, նույն Կարապետիչը արդեն վերից վար է նայում ԼՏՊ-ին:

ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ


Ինչ սկսվել է ԱԺ նստաշրջանը` ամբիոնից մի գլուխ լսվում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ճղճղան ձայնը: Նա ամենապաթետիկ կերպով մեղադրում է բոլորին եւ ամեն ինչում, հավանաբար, ինքն իրեն համարելով արդարության ռահվիրա: Ավելորդ չենք համարում անդրադարձ կատարել, մասնավորապես, նրա "հակաօլիգարխիկ" ճառին. "Ես անուն առ անուն ճանաչում եմ նրանց բոլորին, որոնք իշխանության թեթեւ ձեռքով ընտրությունների ժամանակ մեքենայություններ են անում: Դե, ընտրությունները կրկնվելու սովորություն ունեն: Այդ պատճառով էլ իշխանությունը մտածում է` նրանք մեզ դեռ պետք կգան: Դրա համար էլ նրանց ձեռք չեն տալիս, այլ փոխարենը պահանջում են, որ փոքր բիզնեսը մատնի խոշորին: Իսկ խոշոր բիզնեսը աճում եւ բարգավաճում է, սպասարկում է ձեզ ընտրակեղծիքների ժամանակ, իսկ դուք էլ օգնում եք նրանց մաքսատանը": Դրան ի պատասխան` Գալուստ Սահակյանը բազմանշանակ ակնարկեց. "Այո, կան, օրինակ, շատ խոշոր գործարարներ, որոնք շատ ազնիվ են աշխատում: Եվ մենք այդ մասին գիտենք": ԱԺ նախագահը, ըստ էության, թափանցիկ ակնարկ արեց, որ հենց ԲՀԿ-ն է օլիգարխիկ կուսակցություն: Դե, իսկ "շատ ազնիվ" աշխատելու մասին ակնարկն էլ ակնհայտորեն վերաբերում էր ԲՀԿ-ում ընդգրկված խոշոր բիզնեսի հարկային պարտավորություններին:
Այն, որ ԲՀԿ-ն շատ ակտիվ եւ նույնիսկ ագրեսիվ ձեւավորում է "համաժողովրդական շարժման" տեղական շտաբներ ու կառույցներ, դա փաստ է: Մեծ ինտենսիվությամբ աշխատեցվում են եւ քարոզչական հնարավորությունները, ինչպես "կանոնավոր" ԶԼՄ-ներում, այնպես էլ սոցիալական ցանցերում: Եթե մեկ բառով նկարագրենք դրանց քարոզածը, ապա կտեղավորվի հետեւյալ բանաձեւում` Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն աշխարհի ամենաքըխն են, արարչագործության օրվանից եղած ամբողջ չարիքը նրանց ձեռքի գործն է, իսկ ով կասկածում է, թե ԲՀԿ-ն է Սերժ Սարգսյանին հեռացնող հիմնական ուժը, ուրեմն նա Բաղրամյան 26-ի հաճախորդ է: Ու թվարկվում են բոլորը, բացառությամբ թերեւս ՀԱԿ-ի եւ "Հիմնադիր խորհրդարանի": ՀԱԿ-ի հետ, թերեւս, ստեղծվում է "փոխադարձ չհարձակման" պակտի պես մի բան, իսկ ինչ վերաբերում է ապրիլի 24-ին Երեւանում խուլիգանության պատրաստվող "Հիմնադիր խորհրդարանին", ապա ԲՀԿ-ն այդ կառույցի հետ ունի մեկ ուշագրավ ընդհանրություն: Երկուսն էլ ձգտում են շփվել համապետական ընտրություններին չմասնակցող հայության հատվածների հետ: Եվ եթե "Հիմնադիր խորհրդարանը" մեկնում է Արցախ եւ այդտեղից ծեծ կերած վերադառնում, ապա ԲՀԿ-ն` առանց ծեծ ուտելու, Սփյուռքում կազմակերպում է հանդիպումներ` չմոռանալով տուրք տալ իր ավանդական ցուցամոլությանը, եւ միաժամանակ սփյուռքահայերին ներկայացնելով Հայաստանը դժոխքից չտարբերվող նկարագրությամբ: Թե արդյո՞ք  ինչ-որ կետում կմիանան ԲՀԿ-ն եւ "Հիմնադիր խորհրդարանը", դժվար է ասել, սակայն ընտրող չհանդիսացող զանգվածների հետ ինտենսիվորեն հաղորդակցվելու միտումը, կարծես թե հուշում է, որ երկուսի մտքին էլ կան հեղաշրջումային սցենարները: Պարզապես, "Հիմնադիր խորհրդարանը" դրա մասին խոսում է բացահայտ, եւ համապետական ընտրությունները համարում արհամարհելի, իսկ ԲՀԿ-ն հրապարակավ այդպիսի խոսակցություններ դեռ չի վարում: Միգուցե չի էլ վարի, եթե աշխարհաքաղաքական միջավայրը դրա համար Հայաստանում հարմար մթնոլորտ չստեղծի:

ՀԱԿ-Ը ԵՎ ՄՅՈՒՍ "ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆՆԵՐԸ"
ՍՊԱՍՈՂԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ


Այն, որ Լեւոն Ակոպիչը որոշել է չլինել ԲՀԿ-ի կցորդ եւ մոռացության մատնել իր սիրելի "քաղաքագիտական վերլուծությունը", փաստ է: Սակայն ի՞նչ է գերադասում անել ուղիղ 17 տարի առաջ հրաժարական տված ծեր աղվեսը: Առայժմ` սպասել առանց կտրուկ շարժումների: Դե, ԲՀԿ-ին հրապարակավ չեն հարվածում, նույնիսկ քարոզչական ճակատում համագործակցություն է առկա` ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին վատաբանելու ուղղությամբ: Պարզապես, եթե ԲՀԿ-ի ու Ռոբերտ Քոչարյանի քարոզիչները գերադասում են կոպիտ կացնային կիսահայհոյանքային քարոզչությունը, ապա դավադրությունների տեսությունները եւ Սերժ Սարգսյանին գաղտնի դավաճանությունների շարան վերագրելը ՀԱԿ-ի քարոզչամեքենայի բաժինն է: Ձեռքի հետ էլ շրջանառության մեջ են դնում տարատեսակ մուտիլովկաներ` փորձելով ՀՀԿ-ականներին դրդել առնետավազքի:
Առայժմ "Հիմնադիր խորհրդարանի" պարագայում ՀԱԿ-իստները գերադասում են չողջունել "100-ամյակն առանց ռեժիմի" կարգախոսը, իսկ Բերձորի միջադեպի առնչությամբ ցեխ լցնել Արցախի իշխանությունների (պաշտոնական մակարդակով) եւ արցախցիների վրա (քարոզչական մակարդակով): ՀԱԿ-ը մերժելի համարեց Գալուստ Սահակյանի առաջարկությունը` Ստեփանակերտ պատվիրակություն ուղարկելու վերաբերյալ: Ըստ Լեւոն Զուրաբյանի. "Կատարվածի համար պատասխանատվություն են կրում ԼՂՀ իշխանությունները, թեեւ գիտենք, թե իրականում որտեղից են հովերը փչում: Այնուհանդերձ, քանի որ ֆորմալ առումով կատարվածի պատասխանատուն ԼՂՀ իշխանություններն են, մենք որեւէ տրամաբանություն չենք տեսնում նրա մեջ, որ ՀՀ պատգամավորները մեկնեն Ստեփանակերտ` խնդիրը քննարկելու եւ հարթելու նպատակով: Հակառակը, ճիշտ կլիներ, որ ԼՂՀ պատգամավորները գային Երեւան, հանդիպեին մեզ հետ, բացատրություններ տային իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ, ինչու ոչ` ներողություն խնդրեին կատարվածի համար եւ խոստանային, որ միջոցներ կձեռնարկվեն նման գազանության պատասխանատուներին պատժելու համար": Ներողություն խնդրելու գաղափարն, ի դեպ, անընդմեջ առաջ են մղում եւ գրանտակեր "քաղաքացիական հասարակության" ներկայացուցիչները, զորօրինակ` Ավետիք Իշխանյանը: Ընդհանրապես, Բերձորի միջադեպը դատապարտելու եւ տուժողներին կարեկցելու ալիքի վրա հիմա քաղաքական կապիտալ չեն վաստակում, թերեւս միայն իշխանություններն ու ծույլերը:
Ինչքան "նարնջագույն" ուժ կա, սկսած ծպտյալից` ի դեմս ՀԱԿ-ի, վերջացրած Եվրամիության դրոշը սրբապատկերի տեղ բացեիբաց պաշտողներով, սպասողական վիճակում են: Կտրուկ քայլեր չեն անում, շատ ուշադիր հետեւում են Ռուսաստան-ԱՄՆ հակամարտության ընթացքին, եւ անընդմեջ թունավորում եմ մթնոլորտը` ամենակեղտոտ քարոզչությամբ` ռուսատյացությանը ավելացնելով նաեւ արցախցիների դեմ ատելության եւ թշնամանքի հրահրումը: Դե, բնականաբար, կյանքի բոլոր ոլորտների վերաբերյալ հակաիշխանական հայհոյանքների հոսքը երբեք չի պակասում:
Ճիշտ է, թեեւ առայժմ մեր պահպանողական "փիս եւ ստրկամիտ ժողովրդի" ուղեղը այդքան քարոզչական շտամպները թեեւ այդքան էլ չեն մտնում, բայց, այնուամենայնիվ, քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ ստեղծվում է հարմար մթնոլորտ ապագա Մայդանի համար: Ու հարցեր են առաջանում` ուղղված մեր ազգային անվտանգության մարմիններին: Լավ, գլուխը քարը, որ ոչինչ երեւացող չեք անում` պղտոր քարոզչահոսքը  եւ գրանտածիծ շպիոնօնիկությունը չեզոքացնելու համար, բայց ինչպե՞ս պատահեց, որ ընդամենը մեկ ամսում երկու խոշոր սադրանքներ եղան` Գյումրիում եւ Բերձորում, ու դրանցից  ոչ մեկը չկանխեցիք: Ե՞րբ սպասենք արտաքին եւ ներքին թշնամու սերտ համագործակցությամբ իրականացվելիք հաջորդ այլանդակությանը, որն անպայման կլինի, եթե կանխարգելմանը վերաբերվեն այնպես, ինչպես մինչեւ հիմա:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ