Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՊԵՐԱՅԻՆ ՄԵՆԵՐԳԻՉԸ ՀԱՂԹԵԼ Է ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՊԵՐԱՅԻՆ ՄԵՆԵՐԳԻՉԸ ՀԱՂԹԵԼ Է ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ


Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ սարկավագ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ Ռիմսկի-Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների 9-րդ  միջազգային երաժշտական մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը: Հեղինակավոր երաժշտական մրցույթն տեղի է ունեցել   հունվարի 28-31-ը Տիխվինում` ռուս մեծանուն կոմպոզիտոր Ռիմսկի-Կորսակովի հայրենի քաղաքում: Այս տարի մրցույթն առաջին անգամ անցկացվել է երկու ուղղություններով` կամերային եւ օպերային կատարումների գծով: Կամերային բաժնի համարընտրվել էին 15 կատարողներ, օպերայինի համար` 44 մասնակիցներ Ռուսաստանից, Բելառուսից,Ուկրաինայից, Ուզբեկստանից, Վրաստանից, Հայաստանից և Չինաստանից:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ