Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին

«ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԵՔ`ԵԹԵ ՀՀԿ-Ը ՁԵՌՆՊԱՀ ՔՎԵԱՐԿԻ». ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՆԱԾԱԳԻԾԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ...

Արխիվ 12-16

«ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԵՔ`ԵԹԵ ՀՀԿ-Ը ՁԵՌՆՊԱՀ ՔՎԵԱՐԿԻ».

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՆԱԾԱԳԻԾԸ

ՀԵՏԱՁԳՎԵՑ...

 

ԱԺ հերթական քառօրյա նիստը սկսվեց նախորդ նիստի ընթացքում քննարկված հարցերի քվեարկությամբ: Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մի քանի անգամ պատգամավորներին հորդորեց դուրս չգալ նիստերի դահլիճից: Քվեարկության դրվեց շրջանառության հարկը մինչեւ հուլիսի մեկը հետաձգելու մասին նախագիծը: Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ  ԲՀԿ Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, ով նշեց, որ  ժամանակ ձգելը հարցի լուծում չէ և հայտարարեց, որ ԲՀԿ-ը ձեռնպահ Է քվեարկելու:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ նշեց, որ իրենք ևս ձեռնպահ են քվեարկելու, քանի որ  առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նոր նախագիծ են ներկայացնելու:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ դաշնակցությունը  կողմ է քվեարկելու: ՕԵԿ-ը եւս ձեռնպահ քվեարկեց:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ վարման կարգով ասաց. «Պատկերացնում եք, եթե Հանրապետականն էլ ձեռնպահ քվեարկի. «Մենք առաջարկում ենք, որ օրենքը մինչև հուլիսի 1-ը հետաձգվի և այդ իսկ պատճառով  ՀՀԿ-ը կողմ կքվեարկի»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ