Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին

ԻՆՉՈՒ ՎՊ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՀԻՆ ՉՆԵՐԿԱՅԱՑԱՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ՎՊ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՀԻՆ ՉՆԵՐԿԱՅԱՑԱՎ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

 

ԱԺ-ում այսօր Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը ներկայացրեց  ՎՊ-ի  2013 թ-ի  հաշվետվությունը: «Ինչո՞ւ  է ՎՊ հաշվետվությունը ներկայացնում ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը»,- հարցրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ապա հիշեցրեց ՎՊ-ի մասին օրենքը, ըստ որի` ՎՊ-ի նախագահը պետք է անձամբ ներկայացնի հաշվետվությունը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ համամիտ է ըստ էության Նիկոլ Փաշինյանի հետ. «1990-ականներից սկսած` եղել է այս մշակույթը (նկատի ունի, որ ՎՊ-ի նախագահն ու կառույցների ղեկավարները ներկայացնեն հաշվետվությունը-խմբ.): Արել եմ ջանքեր, որպեսզի հենց  նախարարները գան խոսեն, ներկայացնեն հաշվետվությունները: Բայց այս դեպքում կարող է յուրաքանչյուրը  հարգելի պատճառով բացակայել` սկսած ինձնից: Պարզապես  պետք է  մեղմ վերաբերվեք: Բայց ինձ եւ ԱԺ-ի համար ընդունելի է ձեր ասածը: Լավ կլիներ, որ Իշխան Զաքարյանը լիներ, բայց ունենք այն, ինչ ունենք»:

ՀԱԿ խմբակցության այլ պատգամավորներ եւս պահանջեցին, որ ՎՊ-ի  հաշվետվությունը ներկայացնի Իշխան Զաքարյանը, որին ի պատասխան ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանն էլ տեղեկացրեց, որ Իշխան Զաքարյանը բացակայում է ՀՀ-ից, եւ ինքն իրավասու է հաշվետվությունը ներկայացնել խորհրդարանին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ