Մխիթարյանի գնահատականը` միլանյան դերբիում Վանաձորում և Ալավերդիում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ հոկտեմբերի 18-24-ը Արմավիրի գյուղերից մեկում ռազմագիտության ուսուցիչը դասը խանգարելու համար մի քանի անգամ հարվածել է աշակերտին Արագածոտնի թեմը դատապարտել է Սուրբ Գևորգ եկեղեցում կարգալույծ հոգևորականի մատուցած կեղծ պատարագը Շնորհավորում ենք Վեհափառ Տիրոջը, մաղթում քաջառողջություն, արևշատություն և կորով Գերմանիան ջեռուցման սեզոն է մտնում գազի պաշարների ռեկորդային ցածր մակարդակով. Reuters Բրիտանացիների մեծ մասը կողմ է Բրիտանիայի վերադարձին ԵՄ. The Independent Պուտինը կպատասխանի Զելենսկու զանգին, եթե ցանկանա խոսել. Ուշակով Եվրոպան այլևս չի կարող թաքցնել Ուկրաինայի հակամարտության տնտեսական հետևանքները. Ֆիդան Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան

«ԱՆԱՎԱՐՏ ԹՌԻՉՔ» ՖԻԼՄՈՒՄ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԱՆԱՎԱՐՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԹՈՂՆՈՒՄ...

Արխիվ 12-16

«ԱՆԱՎԱՐՏ ԹՌԻՉՔ» ՖԻԼՄՈՒՄ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԱՆԱՎԱՐՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԹՈՂՆՈՒՄ...

 

2006 թվականին Երեւան-Սոչի ողբերգական չվերթի 113 զոհերին նվիրված «Անավարտ թռիչք» ֆիլմ-մելոդրաման դեռ մեծ էկրաններ չբարձրացած` արդեն հասցրել է հասարակության կողմից քննադատությունների առիթ հանդիսանալ: Այս անգամ կիզակետում գլխավոր հերոսուհին է` ՏԱԹԵՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ, ում համար «Անավարտ թռիչքը»  դեբյուտային է: «Իրավունքի» հետ զրույցում դերասանուհին ասաց, որ չնայած իր մարմնավորած կերպարի դժվարություններին, այն հոգեհարազատ է իրեն:

«ՍՑԵՆԱՐԻՍՏԸ ԿԱՐԾԵՍ ԻՄ ՆԵՐԱՇԽԱՐՀԻՑ ԷՐ ՊՈԿԵԼ»


- Տաթեւ, «Անավարտ թռիչքը» Ձեր դեբյուտն է ֆիլմում, դժվար չէ՞ մուտք գործել բարդ կերպարով:

- Իհարկե դժվար է, անգամ դժվար է գտնել բառեր` դժվարությունը մեկնաբանելու համար: Բայց կողքիս կային մարդիկ, ովքեր հավատում էին ինձ, գլխավորապես ռեժիսոր Ելենա Արշակյանը: Մենք հաղթահարեցինք ճանապարհը, որը բարդ էր, որը պահանջում էր անքուն գիշերներ եւ հասանք ճանապարհի վերջին:

- Ֆիլմը դեռ էկրաններ դուրս չեկած` արդեն սկսել են «հոշոտել» Ձեզ, իբրեւ թե, մի քանի բաց տեսարանների համար: Արդյո՞ք ֆիլմում կան այդ բաց տեսարանները, թե դա հասարակության երեւակայության արդյունքն է ու հեքիաթի ժանրից վերցված:

- Այս հարցի պատասխանն ավելի երկար կլինի: Երբ ընդունվեցի Թատերական ինստիտուտ, սկսեցի կրթվել այդ միջավայրում եւ ստեղծագործել, համբերությամբ սպասելով ֆիլմի այն սցենարին, երբ ինքս ինձ կասեմ` քոնն է, եւ անմնացորդ կտրվեմ գործիս` ինչպես թատրոնում: Եվ ահա մի օր ստանում եմ հրավեր, կարդում եմ Անահիտ Մխիթարյանի սցենարը եւ զարմանում, որ իմ ձեռքում երկար սպասված սցենարն է` գրված գեղեցիկ, էսթետիկ, սերը ներկայացված այնքան աննյութական, որ անգամ բաց տեսարան կոչվածը, չէր համապատասխանում այդ նկարագրված սիրուն, այդ տեսարանը դիտում էի որպես նույն գեղեցիկ սիրո յուրօրինակ շարունակություն: Իմ ձեռքում կերպար էր, որ կարծես սցենարիստը իմ ներաշխարհից էր պոկել: Ինձ բացարձակ չանհանգստացրեցին նման հարցերը: Քանի որ սցենարի գեղեցիկ նկարագրությունը վստահաբար գիտեի, որ նույն կերպ էսթետիկ եւ գեղեցիկ նկարելու է ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանը, ում հետ բարդ օրեր ենք ունեցել  նկարահանումներին, բայց իրար հավատալով` հաղթահարել ենք: Իրականում, նկարահանումներից առաջ եւ ընթացքում ինձ մտահոգել է միայն մեկ բան` որպես դերասանուհի` կերպարիս ու հույզերիս ճիշտ մատուցումը, որ կարողանամ ավելորդ հույզերը վանել կերպարիցս: Իսկ թե ինչպիսին է արդյունքը, երբեք ինքս չեմ ունենա դրա պատասխանը: Այդ պատասխանները կտա հանդիսատեսը` փետրվարի 20-ից հետո:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Հ.Գ. Դերասանուհու հետ զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ