ԿԱՐՈ՞Ղ Է ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆ
Արխիվ 12-16- Օտարերկրյա քաղաքացի եմ, այժմ բնակվում եմ Հայաստանում: Ուզում եմ աշխատանքի տեղավորվել, բայց ուր դիմում եմ` մինչ իմանալը, որ օտարերկրյա անձնագիր ունեմ, համաձայնում են ընդունել աշխատանքի: Բայց տեսնելով արտասահմանյան անձնագիր` առանց որեւէ պատճառաբանության, մերժում են: Խնդրում եմ բացատրեք, թե ինչ սահմանափակումներ կան օտարերկրյա քաղաքացիների համար` աշխատանքի ընդունվելու համար:
Ա. ԿԱՐԻՆՅԱՆ
Պատասխանում են ՀՀ Առողջապահության,
աշխատանքի պետական տեսչությունից.
-Պետական ոլորտում աշխատելու համար, բնականաբար, կա սահմանափակում. օտարերկրյա քաղաքացին չի կարող աշխատել պետական մարմնում, դա կարգավորված է ներպետական օրենքով: Մասնավոր ոլորտում օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելու համար սահմանափակումներ չկան, օրենքով չի արգելվում, բայց նորից գործատուի հայեցողությամբ է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
