Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին

ՌՈՒԲԼՈՒ ԳՆԱՆԿՈՒՄԸ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՐՈՇԱԿԻ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ

Արխիվ 12-16

ՌՈՒԲԼՈՒ ԳՆԱՆԿՈՒՄԸ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՐՈՇԱԿԻ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ

"Հունվարի 1-ից գործարարները կարող են առանց մաքսատուրքի իրենց ապրանքը տեղաշարժել դեպի ԵՏՄ տարածք: Պարզապես, ԵՏՄ տարածքում այսօրվա դրությամբ որոշակի արժեզրկումներ են գնում: Մասնավորապեսª ռուբլու արժեզրկման հետ կապված` ներկայումս առաջ են եկել լուրջ` հատկապես արտահանման առումով, բայց լուծելի խնդիրներ",- մեզ հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ապրանք արտահանող եւ ներկրող գործարարների համար կոնկրետ ինչ է փոխվել ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո, ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ  ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
- Խնդիրն այն է, որ ռուբլին արժեզրկվել է մոտ հարյուր տոկոսով, իսկ Ռուսաստան տարվող ապրանքները հարյուր տոկոսով թանկացման պարագայում կդառնան անմրցունակ:
- Իսկ ի՞նչ պետք է անել այս պարագայում:
- Աշխատել:
- Պարոն Այվազյան, չնայած "Շրջանառության մասին" օրենքի կիրառումը կրկին հետաձգվեց, սակայն մանր ու միջին բիզնեսով զբաղվողները շարունակում են իրենց ակցիաները: Ինչո՞վ եք դա բացատրում:
- Այ, եթե իմանամ, թե ինչն է իրենց ուզածը, այն ժամանակ կարող եմ պատասխանել: Պարզապես, այդ օրենքով պետության հիմնական, կոնցեպտուալ, քաղաքական մոտեցումն այն է, որ 58 միլիոն շրջանառություն ունեցող գործարարներին պետք է տրամադրել արտոնյալ կարգավիճակ: Բայց ստվերային շրջանառությունը պետք է ֆիքսվի: Մենք այս օրենքով պետք է կարողանանք օգնել այն մարդկանց, ովքեր ունեն այդ շրջանառությունը, այսինքնª փոքր եւ միջին բիզնեսինª այդ կերպ ջրի երես հանելով ստվերային շրջանառություն ունեցողներին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ