Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՆԳՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԿ-Ի ՇԱՀԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ
ԼՈԲԲԻՆԳՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԿ-Ի ՇԱՀԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ


Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ քննության առնվեց համասեռամոլների լոբբինգով զբաղվող "Նոր սերունդ" ՀԿ-ի հայցն ընդդեմ "Իրավունք Մեդիա" ՍՊԸ-ի եւ լրագրող Իլոնա Ազարյանի` գործարար համբավին պատճառած վնասի հատուցման պահանջի մասին: Նշենք, որ "Իրավունք Մեդիա" ՍՊԸ-ի եւ լրագրող Իլոնա Ազարյանի շահերը դատարանում ներկայացնում է "Լեւ Գրուպ" փաստաբանական ընկերության հիմնադիր տնօրեն Լեւոն Բաղդասարյանը, իսկ հայցվոր կողմի փաստաբանն է Մարո Խաչատուրյանը: Հատկանշական է, որ դատական նիստը դեռ չսկսած` հայցվորի ներկայացուցիչը, չգիտես ինչու, որոշել էր, որ պետք է իրեն անպայման նկարենք եւ ոգեւորված ասաց, որ թույլ չի տալիս, որ իրեն նկարենք: Սակայն, վերջինս տարօրինակ կերպով` ըստ երեւույթին, չբավարվելով նիստից առաջ պատասխանող կողմի համաձայնությամբ, որոշեց դատական նիստի ընթացքում եւս հանդես գալ վերոնշյալ միջնորդությամբ` չնայած օրենքով նախատեսված չէ արգելել լուսանկարելը, առավելեւս բաց դատական նիստին: Ինչեւէ, տեղի ունեցավ վերոնշյալ գործով առաջին նախնական նիստը, հայցվոր կողմը ներկայացրեց հայցի առարկայի հիմքի փոփոխություն, որի հիմքով դատարանը հետաձգեց դատական նիստը, որպեսզի հաջորդ դատական նիստին կարողանանք ներկայացնել մեր դիրքորոշումը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 4-ին` ժամը 16-00-ին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ