Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին

"ԻՐԱՎՈՒՆՔԻ" ՁԱՅՆԸ ՏԵՂ Է ՀԱՍԵԼ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ

Արխիվ 12-16

"ԻՐԱՎՈՒՆՔԻ" ՁԱՅՆԸ ՏԵՂ Է ՀԱՍԵԼ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ

Մի քանի օր շարունակ "Իրավունքն" անդրադարձել է  Եզնիկ Կողբացի 50/2 հասցեում  կատարվող շինաշխատանքներին, որոնք կատարվում են "Վան" մոթելի տնօրեն Վահագն Վանթյանի ղեկավարությամբ:
Հիշեցնենք` պրն Վանթյանը մեզ հետ զրույցում  հայտարարել էր, որ ինքը տարածքը գնել է աճուրդով եւ իր խոսքով` "կուրսի" չէ, որ այդ վայրը եղել է կանաչապատ, ծածկված մի քանի ծառով, որոնք արմատախիլ են արել շինաշխատանքներ կատարող բանվորները:
Եվ ահա շաբաթ օրը "Վան" մոթելի հարեւությամբ ապրող բնակիչները, Երեւանի ավագանու "Բարեւ Երեւան" խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ, իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել` ընդդեմ կատարվող շինաշխատանքների, որոնք ոչ միայն իրենց զրկել են կանաչ  տարածքից, այլեւ փակում են ելքն ու մուտքը դեպի իրենց շենք:
Ի դեպ, զարմանալի է, բայց պատվիրատու Վանթյան ազգանվան մեջ կատարված էր որոշակի փոփոխություն, որը նշված էր գրության մեջ, Վանթյանը դարձել է Դավթյան, այն դեպքում, երբ օրեր շարունակ հանրությանը պատվիրատուի անուն-ազգանունը ներկայացվել է Վահագն Վանթյան տարբերակով, ավելին` պատվիրատուն մեզ հետ զրույցում եւս Վանթյան ազգանունով է ներկայացել:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ