Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին

ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 1,5ՄԼՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՍՐԲԱԴԱՍՄԱՆ ԿԱՐԳ

Արխիվ 12-16

ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 1,5 ՄԼՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՍՐԲԱԴԱՍՄԱՆ ԿԱՐԳ

Չորս հարյուր տարվա ընդմիջումից հետո Հայ Առաքելական եկեղեցին վերկանգնել է սրբադասման կարգը , որը համարվում է  հոգեւոր եւ պատմական մեծ իրադարձություն: Սրբադասման համար գործում է  չորս պայման`նահատակություն հավատքի եւ հայրենիքի համար, սրբակյացություն`սրբակենցաղ վարքը, հրաշքների առկայություն կենդանության օրոք կամ մահվան ժամանակ եւ հավատքի քարոզչություն:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն տեր ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻ խոսքով`կարգի վերականգնումից հետո Հայ Առաքելական եկեղեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կկատարի Ցեղասպանության 1,5 մլն նահատակների սրբադասման արարողություն. «Այս տարվա ապրիլի 23-ին տեղի կունենա հավաքական սրբադասում: Այս առիթով հրավերներ կան ուղղված բոլոր եկեղեցիներին:  Արարողակարգին ներկա կլինեն մեր արեւելյան քույր եկեղեցիների պետերն իրենց պատվիրակություններով»,-նշեց  եպիսկոպոս Գալստանյանը:  Տեր Բագրատ եպիսկոպոսը նաեւ նկատեց, որ  հայ կամ այլ եկեղեցի սրբացում չի կատարում, այլ միայն սրբադասում է.«Կա այնպիսի կարծիք, որ եկեղեցին սրբացնում է, սակայն դա այյդպես չէ, սրբացնողը ժողովուրդն է իր վկայություններով , հետեւաբար եկեղեցինն միայն ճանաչողն է»,-ընդգծեց Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 մլն նահատակների սրբադասման կարգը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնում: Արարողակարգը կավարտվի ժամը 19:15, որը խորհրդանշական է: Այնուհետեւ կնհչի Տերունականը, որից հետո էլ աշխարհի տարբեր եկեղեցիներում  նույն ժամին կհնչի 100 զանգ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ