Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին

ՀԻՄԱ ՀԱԿ-Ը «ԵՌՅԱԿԻ» , ԹԵ՞ «ԵՐԿՅԱԿԻ» ՀԵՏ Է

Արխիվ 12-16

ՀԻՄԱ ՀԱԿ-Ը «ԵՌՅԱԿԻ» , ԹԵ՞ «ԵՐԿՅԱԿԻ» ՀԵՏ Է

 

Փետրվարի հինգին տեղի է ունենալու  ԲՀԿ առաջնորդի հրավիրած ԲՀԿ-ի խորհրդաժողովը, որին, սակայն, ՀԱԿ-ը չի մասնակցելու: «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար,  քոչարյանա-ԲՀԿ-ամետ Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը պարտավոր է մասնակցել խորհրդաժողովին, քանի որ այն աննախադեպ է:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանից «Իրավունքը» հետաքրքրվեց` ինչպես է արձագանքում այդ հայտարարությանը: «Էդպիսի բան չկա, ո՞վ է ասել»,- հարցին հարցով պատասխանեց պրն. Ջհանգիրյանը:

Հիշեցրինք` հայտարարության հեղինակը Գառնիկ Իսագուլյանն է: «Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է, նրան էլ հարցրեք»,- ասաց պատգամավորը:

- Պրն Ջհանգիրյան, ինչո՞ւ ՀԱԿ-ը չի մասնակցում խորհրդաժողովին: Ի վերջո, կարեւոր հարցեր են քննարկվելու:

- ՀԱԿ-ը  չմասնակցելու բացատրությունն արդեն տվել է: Ես լրացնելու ոչինչ չունեմ:

- Ամբիացիաների խնդի՞ր կա:

- Ես արդեն ասացի` ՀԱԿ-ը բացատրել է, հայտարարել է:

- Իսկ չմասնակցելով ՀԱԿ-ը ինչ մեսիջ է հղում հանրությանը, երբ հայտարարում է, որ չի մասնակցում խորհրդաժողովին` ֆորմատի փոփոխությունը պատճառ բերելով:

- Նորմալ բան է հայտարարել Կոնգրեսը...

- Եթե ՀԱԿ-ը չի մասնակցում խորհրդաժողովին, հանրությունը գուցե կարծի, թե «եռյակը» միասնական չէ»:

- Մենք էլի միասնական ենք «երկյակի», «եռյակի» ֆորմատում եւ շարունակում ու շարունակելու ենք ապագայում մեր համագործակցությունը:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ