Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին

ԻՏԱԼԱՑԻ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԱՆՏՈՆԻՈ ԿՈՆՍԱԼԵՍԸ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՌԱԽՄԱՆԻՆՈՎԻ ԹԻՎ 2 ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ԿՈՆՑԵ

Արխիվ 12-16

ԻՏԱԼԱՑԻ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԱՆՏՈՆԻՈ ԿՈՆՍԱԼԵՍԸ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՌԱԽՄԱՆԻՆՈՎԻ ԹԻՎ 2 ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ԿՈՆՑԵՐՏԸ


2015 թ. փետրվարի 5–ին, ժամը 19:00, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխարհահռչակ իտալացի դաշնակահար ԱՆՏՈՆԻՈ ԿՈՆՍԱԼԵՍԸ կներկայացնի Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրի կոնցերտը՝ գրված դաշնամուրի եւ նվագախմբի համար:

Համերգային երեկոյի դիրիժորն է ՀՀ վաստ. արտիստ ԿԱՐԵՆ ԴՈՒՐԳԱՐՅԱՆԸ:

Անտոնիո Կոնսալեսը ցուցաբերելով հզոր ստեղծագործական անհատականություն` դեռ վաղ տարիքից հանդես է եկել միջազգային հեղինակավոր փառատոներում եւ մրցույթներում`արժանանալով գլխավոր մրցանակների (Ֆերենց Լիստ» դաշնակահարների միջազգային մրցանակ, Իտալիայի Հանրապետության Սենատի «Ֆ. Ֆերարա մրցանակ» 1992 թ, «ՖԴ Ռուզվելտ հիմնադրամ» ոսկե մեդալ - Բոլոնիա, 1992թ, «Կոլոմբոսի օր» ոսկե մեդալ – Նյու Յորք, ԱՄՆ, 1990թ, «Pericle d'Oro» երաժշտական մրցանակ - Ռեջջո Կալաբրիա, Իտալիա, 2000 թ,  Միջազգային երաժշտական Հատուկ մրցանակ «Փեռենոդ հիմնադրամ» - Նյու Յորք, ԱՄՆ, 2009թ):

Ունենալով լայնածավալ խաղացանկ, որը ներառում է հատկապես Բախի եւ դասական այլ կոմպոզիտորների, ինչպես նաեւ ուշ ռոմանտիզմի մոնումենտալ ստեղծագործություններ եւ հատուկ ուշադրություն դարձնելով ռուսական երաժշտական դպրոցին՝ Սկրյաբին, Ռախմանինով, Բալակիրև, Մուսորսկի, Անտոնիո Կոնսալեսը հանդես է եկել տարբեր ծրագրերով ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Գերմանիայում, Հունաստանում և այլուր: Երաժիշտը աշխարհի տարբեր երկրներում հաճախ անցկացնում է նաև վարպետության դասեր:

Անտոնիո Կոնսալեսի կատարումները երաժշտագետների կողմից մշտապես բարձր գնահատականի են արժանանում: Ստեղծագործությունների մեկնաբանումները նրա կողմից միշտ անկանխատեսելի են, հաճախ նորարարական, սակայն միշտ ներդաշնակ, բնական եւ համոզիչ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ