Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին

Գ. Սահակյան. Ես չեմ ընդունում պատերազմական գոտում որևէ ակցիա

Արխիվ 12-16

Գ. Սահակյան.Ես չեմ ընդունում պատերազմական գոտում որևէ ակցիա

Ի պատասխան լրագրողների հարցին Բերձորի միջադեպի վերաբերյալ, ԱԺ նախագահ Գ. Սահակյանն ասաց. «Միջխորհրդարանական հանձնաժողով ունենք, այդ կառույցի շրջանակներում առաջարկել եմ ձևավորել խումբ, որը կմեկնի Արցախ: Ընդ որում, ես զրուցել եմ ԼՂՀ ԱԺ նախագահի հետ և ԼՂՀ նախագահի հետ, այնտեղ իրենք ընդունելություն կունենան, և բոլոր մանրամասներով հնարավոր կլինի ստանալ նաև այն ինֆորմացիան, որի պակասը զգում ենք»: Ապա հավելեց.

«Ես չեմ ընդունում պատերազմական գոտում որևէ ակցիա: Մեր պատգամավորներից մեկն անբարոյականություն անվանեց, ես ավելին կասեմ, որ որևէ ակցիա կապվի ապրիլի 24-ի առումով:

Բայց եթե այդտեղ օրենքի խախտումներ են եղել, ինչ-որ մարդիկ խոշտանգվել են, կամ ինչ-որ ձևով նրանց իրավունքները ոտնահարվել են, կարծում եմ՝ ես այն անձնավորությունն եմ, որ պիտի անընդհատ ինֆորմացիա ստանամ։


Հարցին` թե համաչա՞փ էին ԼՂՀ ոստիկանության գործողությունները՝ ԱԺ նախագահն ասաց. 
«Ուժայինների գործողությունները ԼՂՀ խնդիրն է, և միշտ պետք է ընդունել, որ Ղարաբաղը իշխանական կառույցներ ունի. ունի իր նախագահը: Ես զրուցել եմ նախագահի հետ զուտ ինֆորմացիա ստանալու համար»:


Հարցին` թե արդյոք ԱԺ նախագահը դատապարտում է  միջադեպը, Գ. Սահակյանն ասաց. «Ես իրական փաստերը չգիտեմ և հանիրավի օդում չեմ կարող դատապարտել, բայց եթե ոտնձգություն է կատարվում որևէ քաղաքացու նկատմամբ հանիրավի տեսքով` բնականաբար դատապարտում եմ»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ