Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին

ԷԴ. ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԼԵԶՈՒ ԴՐԵՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԲԵՐԱՆԸ»

Արխիվ 12-16

ԷԴ. ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ

ԱՆԴԱՄՆԵՐԸ ԼԵԶՈՒ ԴՐԵՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ

ԲԵՐԱՆԸ»

 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած դեպքերին, հղում արեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի ու ԼՂՀ ոստիկանության հայտարարություններին, ապա հավելեց, որ ինքը դրանց չհավատալու հիմք չունի:

Հիմնադիր խորհրդարանի անդամները, ըստ Շարմազանովի,  ներքաղաքական խարդավանքների համար Արցախի  սուրբ հողը չխառնել. «ՀՀ-ն ունի բազմաթիվ խնդիրներ, բայց երբեք ոչ մի պատգամավոր այդ խնդիրներն ու ներքաղաքական տարաձայնություններն Արցախ չի տարել: Արցախը անկախ ժողովրդավար պետություն  է»:

ԱԺ փոխնախագահը <<շնորհավորեց>> Հիմնադիր խորհրդարանի երթի մասնակիցներին, որոնք լեզու դրեցին ադրբեջանցիների բերանը. «Եթե դա էր իրենց նպատակը... ես գիտեմ` ինձ էլի կքննադատեն, բայց ջհանդամը քննադատեն: Ես ունեմ իմ կարծիքը: Կլինի ընդդիմություն, թե իշխանություն, անթույլատրելի է իր ներքաղաքական հաշվարկները տանի Արցախ»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ