Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՑ ԿՀԵՌԱՑՎԵՆ ԵՐԵՔ ՏԱՍՆՅԱԿ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ

Արխիվ 12-16

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՑ ԿՀԵՌԱՑՎԵՆ ԵՐԵՔ ՏԱՍՆՅԱԿ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ

 

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 29-ին տեղի ունեցած միջադեպը խիստ բարկացրել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Տեղի է ունեցել արտահերթ խորհրդակցություն, նաեւ գաղտնի մաս, որը չի հրապարակվել: Ըստ տեղեկությունների Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ինստիտուտի ամբողջ ղեկավար կազմը փոխվելու է, պաշտոններից կհեռանան մոտ 3-4 տասնյակ անձինք՝ այդ թվում պետ, տեղակալներ, ամբիոնի պետեր, գումարտակի, վաշտի հրամանատություն, համալրման պատասխանատուներ, հոգեբաններ, այսինքն՝ բոլոր այն անձինք, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցեծ տեղի ունեցածի հետ:

Ըստ որում՝ Սեյրան Օհանյանը շեշտել է, որ կապ չունի, թե այդ անձինք քրեական գործի շրջանակներում պատժի կարժանանա, թե ոչ:

Զինծառայող Հ. Բարսեղյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են համածառայակիցներ՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, ստեղծվել է քննչական խումբ։

Քրեական գործի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման ուղղությամբ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ