Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են

ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

Արխիվ 12-16

ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

 

Երեկ Ա. Սպենդիարյանի անվան oպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը մեկնարկեց դաշնակահար Ալեքսեյ Կուրբատովի (Ռուսաստան) հեղինակած եւ կոմպոզիտոր Դավիթ Մնացականյանի ստեղծագործության հիման վրա գրված «Դաշնամուրային կոնցերտով»: Նվագախումբը եւ հայտնի շեփորահար Ռամ Օրենին (Իսրայել) ներկայացրեցին նաեւ իսրայելաբնակ հայ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի «Սիփանա քաջեր» կոնցերտ-պոեմի համաշխարհային պրեմիերան՝ գրված Հայոց ցեղասպանության թեմայով:

Երեկոյի երկրորդ բաժնում նվագախումբը կատարեց Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան: Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ռուբեն Ասատրյանը:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ