Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են

«ՍՆՆԴԱԿԱՐԳՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԵՐԱՌԵԼ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԻՐԳ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ». Սրտաբան

Արխիվ 12-16

«ՍՆՆԴԱԿԱՐԳՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԵՐԱՌԵԼ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԻՐԳ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ». Սրտաբան


Նույնիսկ տաք ձմեռը կարող է խնդիրներ առաջացնել սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող անհատների մոտ: Այս դեպքում խանգարվում են մարդու օրգանիզմի որոշ ադապտացիոն մեխանիզմները, ինչի արդյունքում կարող են սրվել սիրտ-անոթային հիվանդությունները` մանավանդ, երբ տաք եղանակը կտրուկ փոխվում է. անձրեւ, ձյուն: Այդ մասին «Ազդակ» լրագրողական ակումբում կայացած ասուլիսին ասել է  «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի ղեկավար ՄԱՐԻՆԵ ՕՐԴՅԱՆԸ:

«Եղանակի կտրուկ փոփոխությունները կարող են նաեւ արյան զարկերակային ճնշման իջեցման պատճառ դառնալ` հիպոտոնիայով տառապող հիվանդների մոտ: Ավելի հաճախ այս հիվանդությամբ տառապում են երիտասարդները: Ցածր ճնշման դեպքում կարող են առաջանալ թուլություն, գլխապտույտ, տրամադրության եւ աշխատունակության անկում:  Կարգավորել  կարելի է այն սուրճի կամ մուգ թեյի որոշ թույլատրելի քանակի օգտագործմամբ»,- ասել է սրտաբանը՝ հավելելով, որ ձմռան շրջանում սիրտ-անոթային հիվանդությունների ավելացման պատճառներից են նաեւ` սակավաշարժ կենսակերպը, ինչպես նաեւ ծխախոտից կախվածությունը, ճարպակալումը, արագ սննդի օգտագործումը:

«Խրախուսելի է շաբաթը մեկ-երկու անգամ հաճախել մարզադահլիճ, զբաղվել լողով. այն շատ ընդունելի է բժիշկների կողմից` ի տարբերություն այլ ֆիզիկական ակտիվ սպորտաձեւերի: Սննդակարգում անհրաժեշտ է ներառել ավելի շատ միրգ եւ բանջարեղեն, հրաժարվել ծխախոտից:  Միայն այս դեպքում հնարավոր կլինի նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների հնարավորությունը»,- ընդգծել է Մ. Օրդյանը:


Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ