Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին

ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ 1915 Թ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆ ՎՃԱՐԵԼ ԵԹԵ... ԷՐԴՈՂԱՆ

Արխիվ 12-16

ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ 1915 Թ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆ

ՎՃԱՐԵԼ ԵԹԵ... ԷՐԴՈՂԱՆ

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք պատրաստ են  «գին վճարել» 1915 թվականի դեպքերի համար, եթե միայն «անկողմնակալ պատմաբանների թիմը» գա եզրակացության, որ հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրությունն իսկապես մեղավոր է եղել ոճրի համար: Այս մասին Էրդողանն ասել է Թուրքիայի պետական TRT հեռուստաընկերության եթերում, փոխանցում է France Presse-ը: «Եթե արդյունքները ցույց տան, որ մենք ոճիր ենք գործել, և որ պետք է գին վճարենք, մենք կգնահատենք դա և կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»,-ասել է թուրք նախագահը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հայտարարությունն անում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին սպասվող արարողությունների նախօրեին. հավելում է աղբյուրը: Թուրքիայի նախագահը խոսել է նաև թուրքական «բացված» արխիվների մասին՝ կոչ անելով Հայաստանին ևս արխիվներ բացել ցեղասպանության վերաբերյալ, եթե այդպիսիսք կան:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ