Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին

ՍՊԱՆՎԱԾ ԿՈՒՐՍԱՆՏԻ ՔԵՌԻ. «ՀԱՅԿԱԶԻՆ ԱՅՍՊԵՍ ԱՍԱԾ «ԽԱՐՈՇԻ» ՏՂԵՐՔԸ ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԿՈՏՐԵԼ»

Արխիվ 12-16

ՍՊԱՆՎԱԾ ԿՈՒՐՍԱՆՏԻ ՔԵՌԻ. «ՀԱՅԿԱԶԻՆ ԱՅՍՊԵՍ

ԱՍԱԾ «ԽԱՐՈՇԻ» ՏՂԵՐՔԸ ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԿՈՏՐԵԼ»


«Հայկազին քնած տեղը տանջամահ են արել, կտտանքների ենթարկել, հետո կախել պտտաձողից, սա ոճրագործություն է, որը հավասար է մի քանի տարի առաջ Սաֆարովի կողմից կատարած վայրագությանը»,-iravunk.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի քեռին` Արա Միքայելյանը, ում հայտնաբերել են հունվարի 28-ին ինստիտուտի մարզահրապարակի պտտաձողի վրա կախված վիճակում:

- Սա ոչ մի բանով չի տարբերվում Սաֆարովի ոճրագործությունից, ուղղակի այստեղ տարբերությունն այն է, որ հայը հայի հանդեպ է արել: Հայկազին այսպես ասած «խարոշի» տղերքը ուզում էին կոտրել, բայց, քանի որ տեսել են, որ նա իրենց ենթարկվողը չի` որոշել են տանջանքների ենթարկելով սպանել ու հետո սարքել էնպես, թե իբր ինքնասպան է եղել: Ինքը շատ գոհ էր ծառայությունից, երբեք չէր դժգոհում:

Նշենք, որ այսօր ժամը 15:00-ին սպայական անձնակազմը սպանված կուրսանտի դին կտանի Նիզամի գյուղ, իսկ երեկոյան ժամը 18:00-ին կլինի երիտասարդ կուրսանտի հոգեհանգստի արարողությունը:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ