Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍԸ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ՎԱԼԵՆՏԻՆՈՎ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍԸ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ՎԱԼԵՆՏԻՆՈՎ

Այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշվելու է վաղը` հունվարի 31-ին: Այդ օրը բոլոր Սուրբ Սարգիս եկեղեցիներում մատուցվելու է պատարագ, իսկ տարբեր միջոցառումներով երիտասարդ սիրահարների օրը վերածվելու է իսկական տոնի: Բայց արի ու տես, որ Հայաստանում շատերը մնացել են "անդրդվելի"` անտեսելով մեր հայկական տոնը` ջանասիրաբար պատրաստվում ու նշում են կաթոլիկների` Վալենտինի օրը: Թերեւս այդ մարդկանցից շատերը լավ գիտեն, որ Սուրբ Վալենտինը հայկական տոների հետ առնչություն չունի: Չնայած` ամեն կերպ փորձում են ապացուցել, որ այդ տոնն ունի հին հայկական ծագում` առանց հիմնավոր փաստեր առաջ բերելու: Ինչ արած, սա էլ նրանց արդարացման միջոցներից մեկն է, երեւի այնքան "սիրառատ" են, որ մեկ տոնով չեն բավարարվում: Այս շաբաթ "Իրավունքը" փորձեց անդրադառնալ այս հրատապ խնդրին եւ պարզել թե ինչո՞ւ են հայ երիտասարդները գերադասում տոնել օտարածին տոները` անտեսելով հայկականը.

"ԵԹԵ ՄԱՐԴՆ ԻՐ ԽԱՌՆՎԱԾՔՈՎ "ՎԱԼԵՆՏԻՆԱՄՈԼ" Է, ՆՐԱՆ ՉԵՍ
ԿԱՐՈՂ ՊԱՐՏԱԴՐԵԼ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ"


Ախթալա համայնքի հոգեւոր հովիվ տեր ՎԻԳԵՆ քահանա ՂԱԶԱՐՅԱՆ.
-Առաքելական եկեղեցին անում է ամեն ինչ, որպեսզի հայ երիտասարդները նշեն միայն մեր տոնը` Սուրբ Սարգիսը: Մնում է, որ մարդիկ իրենց արյան եւ հոգու կանչով կարողանան ներգրավվել հայկական, այլ ոչ թե օտար միջավայր: Օտարամոլությունից է, որ մարդու մոտ հետաքրքրությունը սեւեռված է դեպի օտար երեւույթներ: Երբ մարդու մեջ հայկականությունը ուժեղ է եւ կենսունակ, նրան օտար ոչ մի բան չի հրապուրի: Եթե մարդն իր խառնվածքով "վալենտինամոլ" է, նրան չես կարող Սուրբ Սարգսի բարեխոսություն պարտադրել: Սարյակը արագիլի երամին չի խառնվում, բայց երկուսն էլ թռչուն են եւ ունեն իրենց երամը: Ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում կա օտարամոլ զանգված, որը կտրված է սեփական արմատներից եւ օտար երեւույթների մեջ է հոգեւոր բավականություն ստանում: Այս երեւույթը նման է նրան, որ սեփական մորը թողնես ու գնաս հարեւանի մորը ինքնաորդեգրվես, սա բարոյական չէ:
Մենք չենք ժխտում Վալենտինի սուրբ լինելը, պարզապես նա իր ազգի զավակների համար է, իսկ մերը` Սուրբ Սարգիսն է:
Թող Աստված օրհնելով օրհնի մեր երիտասարդներին, հատկապես Սուրբ Սարգսի բարեխոսությանը հետամուտ երիտասարդներին: Թող Սուրբ Սարգիսը երկնքում  բարեխոս լինի երիտասարդների համար, որպեսզի նրանք հասնեն իրենց բոլոր երազանքներին եւ Աստծուց ստանան մեծ օրհնություն:

"ԱՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՎԱԼԵՆՏԻՆԸ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է` ՉԳԻՏԵՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ԳԱՂԱՓԱՐԸ"


Ազգագրագետ ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻ.
-Սուրբ Սարգսի տոնը հին հայկական  տոներից մեկն է: Ըստ Գրիգոր Լուսավորչի` մենք միշտ ունեցել ենք նախատոներ, նրա կոնդակի (ուղերձ) համաձայն էլ քրիստոնեական տոները կապվել են նախաքրիստոնեական տոների հետ` Վարդավառ-Պայծառակերպություն, Տրնդեզ-Տյառնընդառաջ եւ այլն: Մենք ունենք այնպիսի կերպարներ, որոնք կենդանի չեն` խորհրդանշական են, իսկ Սուրբ Սարգիսը կենդանի կերպար է: Շատ սրբեր ունենք, բայց Գրիգոր Լուսավորչից հետո Սուրբ Սարգիսն է: Այն երիտասարդները, ովքեր տոնում են Վալենտինը, նշանակում է` չգիտեն Սուրբ Սարգսի գաղափարը: Շնորհավորում եմ  երիտասարդներին եւ ցանկանում աստվածային ամենամեծ սերը:

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ