Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են

ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆ. "ԻՆՉ ԼԻՆՈՒՄ Է, ԹՈՂ "ԺԵՇՏԻՆ" ԼԻՆԻ"

Արխիվ 12-16

ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆ.
"ԻՆՉ ԼԻՆՈՒՄ Է, ԹՈՂ "ԺԵՇՏԻՆ" ԼԻՆԻ"


Օրերս լուրեր տարածվեցին, թե ՀՀ Վաստակավոր արտիստ, դուդուկահար ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ իր վարած Range Rover մակնիշի 09 CC 900 համարանիշի ավտոմեքենայով ավտովթարի է ենթարկվել, ավելին` Կ. Սեյրանյանը "քթի սալջարդ" ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ տեղեկությունների` Երեւան-Սեւան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, վթարի ենթարկվելով` բախվել հողաթմբին: "Իրավունքը" զանգահարեց Կ. Սեյրանյանին` հետաքրքրվելով նրա առողջությամբ, եւ հարցին ի պատասխան, թե այժմ ինչպե՞ս է իրեն զգում, դուդուկահարն ասաց.

"ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՆԱՑԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ"

-Ընտիր, ամեն ինչ նորմալ է, ինձ ոչ մի բան չի եղել: Ես հենց վթարի հաջորդ օրվանից եղել եմ իմ սովորական առօրյա գործերով, ձայնագրություններով, առողջական ոչ մի խնդիր չեմ ունեցել: Մի փոքր քիթս էր ցավում, ապահովության համար գնացի հիվանդանոց, հետազոտվեցի պարզվեց` ամեն ինչ նորմալ է ինձ մոտ, ոչ մի վնասվածք չունեմ:
- Իսկ Ձեր մեքենան շա՞տ է վնասվել:
- Մեքենան... ոչինչ, բայց "ինչ լինում է, թող "ժեշտին" լինի" արտահայտությունն այստեղ տեղին է:

"2014-Ը ԲՈՒՌՆ Է ԵՂԵԼ"

-Լավ, Կամո, անցյալ տարին Ձեզ համար, աշխատանքային առումով, կարծես թե բուռն էր...
-  Այո, վատ տարի չէր ինձ համար, բուռն ստեղծագործական տարի է եղել ամբողջ 2014-ը: Տարվա ընթացքում անընդհատ ձայնագրությունների մեջ եմ եղել, որոնք հայ հանդիսատեսին հասանելի կլինի այս տարի: Արդեն ավարտում ենք սիմֆոնիկ նվագախմբի հետ մեր համատեղ աշխատանքները` լրիվ նոր ստեղծագործություններ են` հատուկ ինձ համար գրված: Անցյալ տարի նաեւ համերգներ եմ ունեցալ ԱՄՆ-ում, Եվրոպայում, երկու նոր տեսահոլովակ եմ թողարկել` "Իրիկնային" եւ Ա. Բաբաջանյանին նվիրեցի "Սերենադ շեփորի համար" իր ստեղծագործությունը` դուդուկով: Անցյալ տարի դեկտեմբերի վերջին կայացած Ձախ Հարութին նվիրված "50 տարի բեմում" համերգին առաջին անգամ հայ երգչին ինձ հետ նվագակցեցին արտասահմանցի երաժիշտներ` FORBIDDEN SAINTS խումբը, ինչը բավականին լավ ընդունվեց Ամերիկայի հայ հանդիսատեսի կողմից: Մտադիր ենք այդ համերգը այս տարի կրկնել Երեւանում եւ Մոսկվայում:

"ՀԱՄԵՐԳԸ ԿՆՎԻՐՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ"


-Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այդ թեմայով որեւէ գործ կունենա՞ք:
- Այս տարի բավականին լուրջ մտադրություներ ունեմ, ուզում եմ մենահամերգ ունենալ սիմֆոնիկ նվագախմբի հետ: Նրանց կմիանա նաեւ արտասահմանյան իմ  երաժիշտ ընկերները` FORBIDDEN SAINTS խումբը: Այդ համերգն անպայման պիտի նվիրենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: FORBIDDEN SAINTS խմբի հետ պատրաստվում ենք փետրվարին մեծ մենահամերգ ունենալ Շվեյցարիայում: Շատ ծրագրեր ունեմ, որոնք կիրականացվեն տարվա ընթացքում: Մի մենահամերգ էլ կունենամ ամռանը Հայաստանում, երեւի թե հունիս-հուլիս ամիսներին:

"ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԵՄ, ԵԹԵ ԱՌԱՋԱՐԿԵՆ ԻՆՁ"


-Կամո, դեռ պարզ չէ, թե այս տարի "Եվրատեսիլում" ով կներկայացնի Հայաստանը, եթե որոշվի, որ որեւէ երգչի հետ Դուք պիտի մեկնեք` համատեղ մի գործ ներկայացնելու, կգնա՞ք:
- Իհարկե, ես պատրաստ կլինեմ, եթե առաջարկեն ինձ: Իմ բոլոր արվեստագետ ընկերները գիտեն, որ միշտ պատրաստ եմ աջակցել: Այսքան ժամանակ ոչ մեկի զանգը չեմ մերժել, թեկուզ հայտնի կամ անհայտ ստեղծագործողների կողմից, միշտ պատրաստ եմ բոլորին օգնել իմ գործով: Ուրախ կլինեմ, որ այս տարվա "Եվրատեսիլի" հայաստանյան ներկայացուցչի երգի պատրաստման գործընթացում ցանկանան, որ ես էլ մասնակցեմ, պատրաստ եմ մեծ սիրով իմ լուման էլ ունենալ:

"ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ ՔԻ՞Չ ԿԱՆ ԿՈՆՉԻՏԱՆԵՐ..."


-Այսինքն` անկախ ամեն ինչից, Կոնչիտայի ներկայությունը Ձեզ չի՞ կաշկանդի "Եվրատեսիլում":
- Մեր շրջապատում քիչ կա՞ն Կոնչիտաներ... Այնքա՜ն կոնչիտաներ ենք տեսել, եկել ու գնացել են, ի՞նչ կապ ունի, իրենք իրենց համար թող ապրեն, մենք` մեզ համար: Իսկ ընդհանուր հաշվով, նրանց պետք է հալածենք, նրանք ընդհանրապես ապրելու իրավունք չունեն:

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ