Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են

ՄԻ՛ ԾԽԵՔ` ՄԻՐԳ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ ԿԵՐԵ՛Ք

Արխիվ 12-16

ՄԻ՛ ԾԽԵՔ` ՄԻՐԳ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ ԿԵՐԵ՛Ք


- Եղանակի կտրուկ փոփոխությունները կարո՞ղ են սիրտ-անոթային հիվանդությունների սրացման պատճառ դառնալ: Ինչպե՞ս զերծ մնալ անցանկալի վիճակներից: Ո՞ր նշանների դեպքում է անհրաժեշտ դիմել սրտաբանի օգնությանը:

Հարցին պատասխանել է "Դիագնոստիկա" բժշկական կենտրոնի
սրտաբանական կլինիկայի ղեկավար ՄԱՐԻՆԵ ՕՐԴՅԱՆԸ:

-Այն, որ սիրտ-անոթային հիվանդությունները կապված են եղանակային փոփոխությունների հետ, եւ հիմնականում սրացման շրջան համարվում են աշնան ու գարնան ամիսները, հայտնի է դեռ Հիպոկրատի ժամանակներից: Համաձայն դիտարկումների` տարվա այդ ամիսներին սիրտ-անոթային հիվանդությունների սրացում է նկատվում, սակայն վերջին մի քանի տասնամյակում դիտարկումները ցույց են տվել, որ սիրտ-անոթային հիվանդություններն ունեն սրանալու միտում` նաեւ ձմռանը:

Դա կապված է նրա հետ, որ ձմռանը` ցուրտ եղանակին, տեղի են ունենում սրտի եւ գլխուղեղի անոթների սպազմ, ինչն էլ իր հերթին բերում է արյան զարկերակային ճնշման բարձրացման` հետեւաբար ինսուլտների եւ ինֆարկտների հաճախացմանը:
Նույնիսկ տաք ձմեռը կարող է խնդիրներ առաջացնել սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող անհատների մոտ: Այս դեպքում խանգարվում են մարդու օրգանիզմի որոշ ադապտացիոն մեխանիզմները, ինչի արդյունքում կարող են սրվել սիրտ-անոթային հիվանդությունները` մանավանդ, երբ տաք եղանակը կտրուկ փոխվում է. անձրեւ, ձյուն:
Սիրտ-անոթային խնդիրներ ունեցող հիվանդներին բժիշկները խորհուրդ են տալիս եղանակի կտրուկ փոփոխությունների ժամանակ նվազեցնել ֆիզիկական եւ էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը: Հնարավորինս զերծ մնալ սթրեսներից, չտրվել բացասական լիցքերին եւ անպայման ընդունել այն դեղորայքը, որը նշանակել է բուժող բժիշկը: Որեւիցե փոփոխության դեպքում պետք է անպայման դիմել բժշկի օգնությանը` դեղաչափերը ճշտելու համար:
Եղանակի կտրուկ փոփոխությունները կարող են նաեւ արյան զարկերակային ճնշման իջեցման պատճառ դառնալ` հիպոտոնիայով տառապող հիվանդների մոտ: Ավելի հաճախ այս հիվանդությամբ տառապում են երիտասարդները: Ցածր ճնշման դեպքում կարող են առաջանալ թուլություն, գլխապտույտ, տրամադրության եւ աշխատունակության անկում:  Կարգավորել  կարելի է այն սուրճի կամ մուգ թեյի որոշ թույլատրելի քանակի օգտագործմամբ:
Պետք է նշեմ, որ ձմռան շրջանում սիրտ-անոթային հիվանդությունների ավելացման պատճառներից են նաեւ` սակավաշարժ կենսակերպը, ինչպես նաեւ ծխախոտից կախվածությունը, ճարպակալումը, արագ սննդի օգտագործումը:
Ուստի` խրախուսելի է շաբաթը մեկ-երկու անգամ հաճախել մարզադահլիճ, զբաղվել լողով. այն շատ ընդունելի է բժիշկների կողմից` ի տարբերություն այլ ֆիզիկական ակտիվ սպորտաձեւերի: Սննդակարգում անհրաժեշտ է ներառել ավելի շատ միրգ եւ բանջարեղեն, հրաժարվել ծխախոտից:  Միայն այս դեպքում հնարավոր կլինի նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների հնարավորությունը:
Եթե սիրտ-անոթային խնդիրների պատճառը ժառանգական գործոնն է, ապա 35-ից բարձր տարիք ունեցող անհատներին` կանխարգելման համար խորհուրդ է տրվում տարին առնվազն մեկ անգամ այցելել պոլիկլինիկա` էլեկտրասրտագրություն կատարել...
Շնչարգելակումը` ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ (օրինակ` դժվարությամբ աստիճաններ բարձրանալը), ծանրության զգացումը կրծքավանդակում, հաճախակի գլխապտույտները, բանավոր խոսքի որոշ խանգարումները կհուշեն անհատին` սիրտ-անոթային լուրջ խնդրի մասին:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ