Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են

Ո՞ՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ "ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ" ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Արխիվ 12-16

Ո՞ՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ "ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ
ՑԱՆՑԵՐԻ" ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ


"Իրավունքի" նախորդ համարներից մեկում "Հայաստանի էլեկտրական ցանցերը", ինչպես միշտ, ֆինանսական խնդիրների մեջ" վերտառությամբ հոդվածում անդրադարձել էինք ՀԷՑ-ի արդեն խրոնիկական դարձած ֆինանսական խնդիրներին, ինչը էլեկտրաէներգիայի թանկացումների տեսքով մեկ անգամ չէ, որ դարձել է բոլորիս խնդիրը: Հիշեցնենք, որ այս անգամ  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ուսումնասիրելով ՀԷՑ-ի դրամական շարժը, հանգել էր եզրակացության, որ. "Սպառված էլեկտրաէներգիայի  դիմաց սպառողներից գումարներն ամբողջ ծավալով չեն մուտքագրվել ընկերության հատուկ հաշվին", ինչպես որ նախատեսված են համապատասխան կանոնակարգերով: Եվ դա էլ պատճառ է դառնում, որ ՀԷՑ-ը պակաս վճարի էլեկտրաէներգիա արտադրող կայաններին, ինչն արդեն հարվածում է հայաստանյան էլեկտրաէներգետիկ ողջ համակարգին:
Ուրեմն ինչո՞ւ հոսանքի դիմաց քաղաքացիների վճարումները հատուկ հաշիվներին չեն հասնում, առավել եւս, որ այդ վճարումներն արվում են բանկերի միջոցով: Ընդ որում, դա էլ է հատուկ արված, որպեսզի սահմանափակվի այդ միջոցներին էլցանցերի ձեռքը հասնելը, քանի դեռ չի վճարվել արտադրողներին: Մյուս կողմից էլª սակագնում բոլ-բոլ ներառված է ամեն ինչª արտադրողների հասանելիքը, էլցանցերի ծախսերն ու եկամուտները: Եվ ահա, երբ սպառողները գործնականում 100 տոկոսով վճարում են էլեկտրաէներգիայի դիմաց, այսինքնª նախատեսված ողջ գումարը կա, ուրեմն պետք է հետագա բաշխումն էլ ողջ ծավալով իրականացվի:
Սա` նորմալ տրամաբանությամբ եւ սահմանված կանոնակարգերով: Բայց ահա սպառողները վճարում են եղած գերթանկ սակագներին համապատասխան, իսկ թե դրանից հետո ուր է գնում այդ փողը, եթե արտադրողների մասով կան թերվճարումներ, մնում է միայն ենթադրել:
Եվ ահաª այս հանելուկից գլուխ հանելու նպատակով գրավոր հարցման միջոցով պարզաբանումներ էինք խնդրել ՀէՑ-ից: Մասնավորապես.
1. Երբ անցած տարվա օգոստոսի 1-ից սպառողներին մատակարարվող հոսանքի սակագինը 38 դրամից դարձավ 41,85 դրամ, ակնկալվում էր, որ բաշխիչ ցանցերի ֆինանսական վիճակը աստիճանաբար կկարգավորվի: Մինչդեռ այժմ այնպիսի տպավորություն է, որ վիճակը այստեղ դեռ հեռու է կարգավորումից: Ի՞նչն է պատճառը:
2. Հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը հանգել է այն եզրակացության, որ "սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքված գումարները ամբողջ ծավալով չեն մուտքագրվել ընկերության հատուկ հաշվին": Կբացատրե՞ք, թե ուր են գնացել այդ փողերը:
Եվ ահա ՀԷՑ-ից, ի պատասխան այդ կոնկրետ հարցադրումների, ստացանք նման պատասխան. "Մեկ անգամ եւս հարկ ենք համարում նշել հետեւյալը. սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարների` ամբողջ ծավալով ընկերության հատուկ հաշվին մուտքագրում չի իրականացվել էլեկտրաէներգետիկական համակարգի արտադրող կայանների վճարման ծավալների` սակագնի հաշվարկի հիմքում պլանավորվածից շեշտակի ավելացման, դրա արդյունքում` ընկերության շահույթի եւ իրացվելիության մակարդակի կտրուկ նվազման, ստանձնած վարկային պարտավորությունների կատարումը բարդանալու եւ այլ պարտավորություններ կատարելու անհնարինության պատճառով:  
Սպառողների կողմից վճարված գումարները մուտքագրվել են ընկերության ընթացիկ հաշիվներին. ընկերությունը հաշիվ-ապրանքագրերում նշում է իր բանկային բոլոր հաշիվները, եւ սպառողը ընտրում է այն բանկային հաշիվը, որին փոխանցում է համապատասխան գումարը":
Սա բառացիորեն նույն բացատրությունն է, ինչը ՀԷՑ-ը տվել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Եվ այս պատասխանը, իհարկե, անգամ այդ հանձնաժողովին չէր բավարարել, քանի որ վերջինս, հիշեցնենքª դրանից հետո վերջերս հերթական անգամ 10 միլիոնով տուգանեց ՀԷՑ-ին:
Լավ, սա էլ թողնենք մի կողմ. ավելի ամբողջական պարզաբանում, մեկ է, չէինք էլ սպասում: Թե ուր են գնում ՀԷՑ-ի փողերը, մասնավորապես, թե այդ ինչ բարդացած "ստանձնած վարկային պարտավորություններ" կամ "այլ պարտավորություններ" են, որոնց մեջ այդքան "խրվել" է ՀԷՑ-ը: Համենայնդեպս, եթե ընկերությունը սեփական չինովնիկներից սկսած` մինչեւ շարքային տեսուչները, մի քիչ տնտղի, շատ հարցերի պատասխաններ մենք էլ կստանանք, ընկերությունն էլ:
Բայց մեկ է, այս իրավիճակը "հասկանալով" հանդերձ, մեկ էª էլի ՀԷՑ-ի ներկայացված պատասխանի մի նրբերանգից այդպես էլ "գլուխ չհանեցինք": Տեսեքª նախ տեղեկացնում են, թե. "Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարների` ամբողջ ծավալով ընկերության ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻՆ ¥ընդգծումը մերն է- հեղ.¤ մուտքագրում չի իրականացվել...": Եվ անմիջապես էլ. "Սպառողների կողմից վճարված գումարները մուտքագրվել են ընկերության ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇԻՎՆԵՐԻՆ...":
Մինչդեռ, ինչպես ի պատասխան մեր հարցմանը, օրերս տեղեկացրել էին նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից. "Հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի "Հատուկ հաշվից (հաշիվներից) վճարումներ կատարելու եւ երաշխիքային գումարն օգտագործելու կարգը հաստատելու մասին" N111Ն որոշման 1-ին կետով հաստատված` հատուկ հաշվից (հաշիվներից) վճարումներ կատարելու եւ երաշխիքային գումարն օգտագործելու կարգի (այսուհետ` Կարգ) 4-րդ կետի համաձայն` սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից մուտքագրված գումարներն առեւտրային բանկերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից փոխանցվում են ընկերության ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻՆ (հաշիվներին)...":
Այսինքն այսպե՞ս հասկանանք. բանկերը պարտավոր են հավաքագրված գումարները փոխանցել միայն ընկերության հատուկ հաշվին, բայց նաեւ փոխանցում են ընթացիկ հաշիվներին, ինչն առհասարակ անհասկանալի է դառնում հատուկ հաշիվ ասված հասկացության իմաստը: Եթե այդպես է, ուրեմն ՀԷՑ-ի այս ֆինանսական թնջուկի հիմքերին հասնելու համար պետք է հասկանալ նաեւ, թե ինչպես եւ ինչու են բանկերը դարձել այս պատմության "խաղարկային" կողմերից մեկը...
Չնայածª Հայաստանի անկախացումից ի վեր, հայաստանյան բաշխիչ էլեկտրացանցերի ֆինանսական համակարգի հետ կապված "հանելուկներն" այնքան շատ են եւ խճճված, որ ավելի շատ տարօրինակ կլիներ, որ բանկերն էլ իրենց հերթին այնտեղ իրենց սեփական խաղը չունենային:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ