ԿԱՇԱՌՔԻ ՀԱՄԱՐ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԴԱՏԱՎՈՐԸ "ՄԻՆՉ ՕՐՍ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՐԾՈՂ ԴԱՏԱՎՈՐ"
Արխիվ 12-16Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին կալանավորելու հարցով Վերաքննիչ դատարանում նշանակված երեկ կայանալիք նիստը հետաձգվել է: Ինչ վերաբերում է դատավորին, ապա. "Խաչատուր Խաչատրյանի նկատմամբ դեռեւս որեւէ քննչական գործողություն չի իրականացվել, քանի որ նա հրաժարվում է ցուցմունք տալ: Նշանակված փորձաքննությունների պատասխանները եւս պատրաստ չեն",- մեզ հետ զրույցում ասաց դատավորի փաստաբան Կարեն Թումանյանըª հավելելով. "Խաչատուր Խաչատրյանը մինչ օրս համարվում է գործող դատավոր, քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ":
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
