ԶԱՊՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է
Արխիվ 12-16Քրեական հեղինակություն համարվող Զապը` Անդրանիկ Սողոյանը, ում նկատմամբ 2014 թվականի հոկտեմբերի 20-ին Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա եւ հայտարարվել միջազգային հետախուզում, "Նուբարաշեն" ՔԿՀ-ի պետի որոշմամբ` կալանքի ժամկետը լրանալու եւ այն չերկարացնելու հիմքով ազատ է արձակվել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Ի դեպ, մեր վերջին համարներից մեկում առիթ ունեցել էինք ներկայացնել, որ Զապի ազատ արձակման հարցն օրակարգում է, եւ նշված որոշումն էլ հուշում է, որ անակնկալներ չեն եղել: Միայն թե, դեռ հասկանալու հարց է, թե Զապն իրականում ինչու կալանավորվեց եւ ազատ արձակվեց: Չնայածª այս հարցով էլ հետաքրքիր լուրեր են շրջանառվում, որոնց կանդրադառնանք որոշ հանգամանքներ ստուգելուն պես:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
