Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են

ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԸ ԴԵՌ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ

Արխիվ 12-16

ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԸ
ԴԵՌ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ


Այն, որ անցած դեկտեմբերի դոլարային ճգնաժամը լուրջ ցնցումներ առաջ բերեց երկրում, որոնց հետեւանքները դեռ երկար ենք զգալու, հայտնի բան է: Թեեւ հունվարի սկզբին փոխարժեքի վիճակը համեմատաբար կայուն էր, սակայն դրանից հետո պարբերաբար որոշակի տատանումներ նկատվում են: Եվ այս վերջին երկու օրերին եւս նկատվում է դոլարի փոխարժեքի որոշակի բարձրացում: Համենայնդեպս, ըստ ՀՀ Կենտրոնական բանկի, նախորդող երկու օրերի ընթացքում դոլարի փոխարժեքն աճել է 2,38 դրամով եւ կազմել 474,48 դրամ: Ուրեմն ի՞նչ նոր փոխարժեքային անակնկալներ կարող ենք սպասել: Ահա այս հարցի պատասխանը "Իրավունքը" փորձեց ստանալ հայաստանյան մասնագետներից, հաշվի առնելով, որ համեմատաբար կայուն վիճակում կանխատեսումներն էլ իրականությանն ավելի մոտ կարող են լինեն:
Տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ նշեց.
-Մեզ համար բացասական եւ ոչ ցանկալի դրամ-դոլար-ռուբլի տատանումների հավանականությունը բավականաչափ մեծ է: Տա Աստված, որ այդ ամենը շատ վտանգավոր չդառնա մեր ազգաբնակչության եւ երկրի համար: Այն կայունությունը, որ մենք նկատեցինք հունվարի սկզբներին, կարելի է ասել "հարաբերական կայունություն" էր: Այն պայմանավորված էր մի շարք հանգամանքերով, մասնավորապեսª ՀՀ իշխանությունների եւ Ռուսաստանի կողմից կատարված լարված քայլերով: Նմանօրինակ տատանումներից զերծ մնալու համար նախեւառաջ մեր տնտեսությունը պետք է հանենք այս վիճակից: Ցանկացած արժույթ իր մեջ պարունակում է կայունության էլեմենտներ, երբ տնտեսությունը լավ վիճակում է: Սրանով էլ պայմանավորված, հավանաբար, առաջիկայում ֆինանսական շուկայում կլինեն տատանումներ:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ շեշտեց, որ դժվար է կանխատեսումներ անել եւ նկատեց.
-Դոլարի արժեւորումը դրամի, ռուբլու եւ այլ արժույթների նկատմամբ համընդհանուր բնույթ է կրում: Բոլոր արժույթները, այդ թվում նաեւ այնպիսի հզոր արժույթ, ինչպիսին եվրոն է, արժեզրկվել են դոլարի նկատմամբ: Այսինքն` այստեղ դրամը միայնակ չէ: Ըստ էությանª դրամի եւ եվրոյի տատանումները դոլարի նկատմամբ նույնն են:
Տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆՆ էլ տվեց հետեւյալ մեկնաբանությունը.
-Ներկայումս նկատվող մեկ-երկու դրամի տատանումները միշտ էլ կլինեն, եւ ընդհանուր առմամբ ոչինչ չեն ասում: Ամեն անգամ մենք չպետք է անհանգստություն ապրենքª տեսնելով նման տատանումներ: Ընդհակառակը` փոխարժեքի արհեստական կայունացումը պետք է անհանգստացնի, որովհետեւ նման բան ոչ մի երկրում չկա: Տարվա ընթացքում եւ առաջիկայում տատանումներ կլինեն, ինչը  խոսում է այն մասին, որ հայկական դրամը եւ Հայաստանի տնտեսությունը համաշխարհային տնտեսությանը ինտեգրվելով` ավելի ճկուն քաղաքականությամբ պետք է առաջնորդվեն:

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում կատարել է հարցում` պարզելու համար, թե ինչ կարծիք ունի հանրությունը` դոլարի փոխարժեքը կրկին կբարձրանա, թե ոչ:
1. Անցած դեկտեմբերի վիճակը նախ նվազեցրեց մարդկանց մոտ դրամի հանդեպ հավատը: Իսկ վստահության պակասի դեպքումª ամեն մի մանր առիթն էլ կարող է խուճապ բերել- 47%:  
2. Մեր տնտեսության վիճակը հուշում է, որ դրամի անկումը, դանդաղ, թե ավելի արագ, այս տարի կշարունակվի, առավել եւս, որ դոլարը աշխարհում էլ է թանկանում: Բայց նախորդ տարվա ցնցումները դժվար թե կրկնվեն - 34%:
3. Անցած տարվա տատանումների պատճառն ավելի շուտ սպեկուլյացիան էր: Եթե այն չկրկնվի, ուրեմն դրամն էլ կայուն կմնա, նույնիսկª որոշ չափով կվերադառնա իր նախկին դիրքերի ուղղությամբ - 15%:
4. Դժվարանում է պատասխանե լ- 4%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ