Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին

"ՀԱՅԵՐԸ ՀԻՍԹԵՐԻԱ ԱՆՈՂ ՉԵՆ` Ո՛Չ ՌԴ-Ի, Ո՛Չ ԱՄՆ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ"

Արխիվ 12-16

"ՀԱՅԵՐԸ ՀԻՍԹԵՐԻԱ ԱՆՈՂ ՉԵՆ` Ո՛Չ ՌԴ-Ի, Ո՛Չ ԱՄՆ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ"

Գյումրիի դեպքերից հետո Հայաստանում Արեւմուտքից սնվող ուժերը փորձում են ստեղծել հակառուսական տրամադրություններ` այս անգամ կենցաղային կամ անձական հանցագործությունների միջոցով: Մասնավորապես` օրեր առաջ հայրը սպանել է որդուն, իսկ հետո ոստիկանությունում ստահոդ հայտարարություն տվել, թե իբր որդուն տեսել է ազգությամբ ռուս մի քանի երիտասարդների հետ: Իսկ վերջերս էլ լուրեր էին տարածվել, թե ռազմաբազայից վեց ռուս զինվոր դիմել է փախուստի:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՉԻ ՀԱՆԻ

Եթե արեւմտամետ գրանտակերներին հաջողվի հակառուսական մեծ հիսթերիա բարձրացնել Հայաստանում, արդյո՞ք Ռուսաստանը չի հանի իր ռազմաբազան Հայաստանից ու տեղափոխի Ադրբեջան` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԽԽՎ-ում հունվարի 28-ին ՌԴ-ին ձայնից զրկելու մասին բանաձեւին դեմ է քվեարկել Ադրբեջանը եւ այս կերպ իր աջակցությունը հայտնել Ռուսաստանին: "Իրավունքի" հետ զրույցում "Ժառանգություն" կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ասաց, թե չի կարծում, որ ՌԴ-ն ռազմաբազան Հայաստանից կհանի. "Հայաստանն ու Ադրբեջանը ռազմավարական տարբեր տարածքներ են: Հայաստանը խաչմերուկ է: Կարծում եմ` ՌԴ-ն շատ է շահագրգռված Հայաստանով, քանի որ կորցնելով մեզ` նա կորցնում է ոչ միայն Անդրկովկասի, այլեւ Միջին Արեւելքի նկատմամբ վերահսկողությունը":
Ինչ վերաբերում է հակառուսական հիսթերիային, ապա ըստ Մարտիրոսյանի, հայերը հիսթերիա անող չեն, ոչ ՌԴ-ի ոչ էլ, օրինակ, ԱՄՆ-ի նկատմամբ: "Այլ հարց է, որ ռուս մեր գործընկերների պահվածքը, ցավոք սրտի, գործընկերային չէ: ՌԴ-ի հետ հարաբերությունները այլ հարթության վրա են, անձնական հարաբերությունները` այլ":
Համաձայն չե՞ք, որ Հայաստանում կան արեւմտյան գրանտներով սնվող եւ ամեն կերպ հակառուսական հիսթերիա տարածողներ` հարցին Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ` ոչ, քանի որ. "Եթե էդպես է, կարող եմ ասել, որ Հայաստանում կան որոշ ուժեր, որոնք սնվում են ՌԴ-ից եւ ռուսամոլ կոչերով են հանդես գալիս: Չեմ կարծում, որ դավադրության գործընթաց կա Հայաստանում":

"ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
ՁԵՌՆՊԱՀ ՔՎԵԱՐԿԵԼԸ ԳՅՈՒՄՐԻԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ"


ԵԽԽՎ-ն չվերականգնեց ՌԴ պատվիրակության ձայնի իրավունքը: Զարմանալի է, սակայն հայկական կողմը հակառուսական բանաձեւին ձեռնպահ է քվեարկել, այլ ոչ թե դեմ: "Ժառանգության" փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով` հայկական կողմի` ԵԽԽՎ-ում չորեքշաբթի օրվա քվեարկությունը Գյումրիի դեպքերի հետ կապ չունի: "Ձեռնպահ քվեարկելը այլ խնդիր է, քան դրանք կապված են հայ-ռուսական հարաբերությունների հետ: Կարող է եղել են կուլիսային քննարկումներ",- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ