Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին

ԲՀԿ-Ի ԵՎ ՀԱԿ-Ի ԵԽԽՎ-ՅԱՆ ՑԱՎԸ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ի ԵՎ ՀԱԿ-Ի ԵԽԽՎ-ՅԱՆ ՑԱՎԸ

Ստրասբուրգում` ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում,  հայաստանյան պատվիրակությունը զարմանալիորեն ներկայացել է երեք բացակայով: Արի ու տես, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանն ու ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մանդատով իրենց լիազորված պարտավորությունից խուսանավելով` չեն մեկնել Ստրասբուրգ: Ինչպես մեզ հաջողվեց պարզել, Լ. Զուրաբյանն ու Ն. Զոհրաբյանը պատճառաբանել են, թե վատառողջ են, իսկ Վ. Հովհաննիսյանից անձամբ փորձեցինք պարզել պատճառը, սակայն, միգուցե հարմար կամ օրիգինալ պատճառաբանություն չունենալու համար, վերջինս այդպես էլ չպատասխանեց զանգերին: Իսկ քաղաքական կուլիսներում շրջանառվում է, որ իրականում ԲՀԿ-ական պատգամավորների եւ ՀԱԿ խմբակցության ղեկավարի "փորացավը" ոչ թե մրսածությունն է, այլ նրանք պարզապես չեն մեկնել Ստրասբուրգ, որպեսզի Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու ԵԽԽՎ-ի քվեարկությանը չմասնակցեն, որպեսզի վատամարդ չլինեն ո՛չ Ռուսաստանի առաջ, ո՛չ էլ "հարազատ" Եվրոպայի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ