Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են

«ԵՌՅԱԿԸ» ԿԴԻՄԻ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ` ԼՍՈՒՄՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ

Արխիվ 12-16

«ԵՌՅԱԿԸ» ԿԴԻՄԻ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ` ԼՍՈՒՄՆԵՐ

ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ

 

ԱԺ-ում տեղի ունեցավ «Եռյակի» նիստ, որից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը  հայտարարեց, որ փետրվարի 2-ին ժամը 18:00-ին  արտահերթ նիստ կհրավիրի եւ կքննարկվի շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու հարցը:

«Եռյակը» նիստի ընթացքում անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը եւ որոշել. «Փետրվարի 6-ին «Եռյակը» փակ ռեժիմով լսումներ է պատրաստվում կազմակեպել, որին պետք է մասնակցեն ԱԳՆ-ն, ոստիկանապետը, գլխավոր դատախազը և ԱԱԾ պետը: Դիմելու ենք ԱԺ նախագահին, որպեսզի իր լիազորությունների շրջանակում հրավիրի այդ լսումները,- ասաց Հակոբյանը:

Ռուբեն Հակոբյանը նաեւ հայտարարեց, որ «Եռյակն» ու ՕԵԿ-ը  հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին չի մասնակցելու:

Ի դեպ, փետրվարի 5-ին հրավիրված ԲՀԿ խորհրդաժողովի հետ կապված հարցեր չեն քննարկվել:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ