Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են

«ԱՅԼ ԿԵՐՊ» ՀՆԱՐԱՎՈՐ Է ՍՈՎՈՐԵԼ ԵՎ ԳՈՐԾԱԾԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԵՐ

Արխիվ 12-16

«ԱՅԼ ԿԵՐՊ» ՀՆԱՐԱՎՈՐ Է ՍՈՎՈՐԵԼ ԵՎ ԳՈՐԾԱԾԵԼ

ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԵՐ


Հայերեն բառերի գործածությունն ավելի ընդլայնելու, զարգացնելու եւ պահպանելու համար ստեղծվել է «Այլ կերպ» ինտելեկտուալ խաղը: Այլ կերպ ասաց, այն սեղանի ինտելեկտուալ խաղ է, որը նախատեսված է հայերեն կարդալ եւ բացատրվել կարողացող տարիքային բոլոր խմբերի համար: Խաղն արդեն երաշխավորվել է ՀՀ Լեզվի պետական տեսչության եւ հաստատվել ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի կողմից՝ որպես հայերենի իմացությունը խթանող օժանդակ նյութ, որի շնորհիվ մարդկանց ուսուցանվում է խոսել հայերեն`առանց օտար բառերի:

«Այլ կերպ»-ի յուրահատկությունն այն է, որ չկա տարիքային սահմանափակում` կրտսեր սերնդից մինչեւ ավագ սերունց կարող է խաղալ, զվարճանալ եւ սովորել խոսել ու գործածել ճիշտ հայերեն:

Խաղը բաղկացած է 301 քարտից: Մասնակիցները բաժանվում են թիմերի: Թիմից մեկը (թե որ թիմը պետք է սկսի խաղը, կարող եք որոշել հին ու բարի մեթոդներով, օրինակ՝ «չինգաչունգ»-ով կամ «ոտք գցել»-ով)  քաշում է քարտը եւ իր թիմակիցներին բացատրում քարտի վրա գրված 7 բառերը: Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է: Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե, որը հաշվվում է խաղին կից ավազե ժամացույցի միջոցով: Եթե քարտի բոլոր 7 բառերը գուշակել են, իսկ ժամանակը դեռ չի սպառվել, մասնակիցն իրավունք ունի հաջորդ քարտը վերցնել:

Բառերը կարող են բացատրվել տարբեր եղանակներով, օրինակ՝ օգտագործելով հոմանիշներ, հականիշներ, նկարագրել իրավիճակ և այլն: Յուրաքանչյուր քարտի մեջ ներառվել են եւ ՛ հեշտ, եւ ՛դժ վար  բացատրվող բառեր: Բառացանկում կան հայկական մշակույթի, կրոնի ու պատմության հետ առնչվող բառեր ու արտահայտություններ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ