Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՆԳՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԿ-Ի ՇԱՀԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՆԳՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԿ-Ի ՇԱՀԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՓԱՍՏԱԲԱՆԻ

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ


Կենտրոն Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ քննության առնվեց համասեռամոլների լոբբինգով զբաղվող «Նոր սերունդ» ՀԿ-ի հայցն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի եւ լրագրող Իլոնա Ազարյանի` գործարար համբավին պատճառած վնասի հատուցման պահանջի մասին: Նշենք, որ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի եւ լրագրող Իլոնա Ազարյանի շահերը դատարանում ներկայացնում է «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր տնօրեն Լեւոն Բաղդասարյանը, իսկ հայցվոր կողմի փաստաբանն է Մարո Խաչատուրյանը: Հատկանշական է, որ դատական նիստը դեռ չսկսած հայցվորի ներկայացուցիչը, չգիտես ինչու որոշել էր, որ պետք է իրեն անպայման նկարենք եւ ոգեւորված ասաց, որ թույլ չի տալիս, որ իրեն նկարենք: Սակայն, վերջինս, տարօրինակ կերպով` ըստ երեւույթին, չբավարվելով նիստից առաջ պատասխանող կողմի համաձայնությամբ, որոշեց դատական նիստի ընթացքում եւս հանդես գալ վերոնշյալ միջնորդությամբ` չնայած օրենքով նախատեսված չէ արգելել լուսանկարելը, առավելեւս բաց դատական նիստին: Ինչեւէ տեղի ունեցավ վերոնշյալ գործով առաջին նախնական նիստը, հայցվոր կողմը ներկայացրեց հայցի առարկայի հիմքի փոփոխություն, որի հիմքով դատական նիստը հետաձգվեց դատական նիստը, որպեսզի հաջորդ դատական նիստին կարողանանք ներկայացնել մեր դիրքորոշումը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 4-ին, ժամը 16-00-ին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ