Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են

ԲՀԿ-ական վոյաժները շարունակվում են

Արխիվ 12-16

ԲՀԿ-ական վոյաժները շարունակվում են

Մոսկվան ու Բրյուսելը “գրավելուց” հետո “Համաժողովրդական շարժման” շարժիչները հայացքներն ուղղել են օվկիանոսից այն կողմ: Վարդան Օսկանյանին Մոսկվա, իսկ Նաիրա Զոհրաբյանին` Բրյուսել գործուղելուց և այնտեղ, իրենց բառերով “նախագահի ամենալավ թեկնածու” Գագիկ Ծառուկյանին գովերգելուց հետո, ԲՀԿ-ականների հերթական դեսանտը նույն նպատակով իջեցվել է Լոս Անջելես:

Ինչպես հայտնում են լավատեղյակները, իրենց Ամանորը Լոս Անջելեսում անցկացրած ԲՀԿ-ական պատգամավորներ Մերուժան Սիմոնյանն ու Հայկ Խաչատրյանը հաճելին օգտակարի հետ համատեղելու սկզբունքով ձեռքի հետ էլ շոշափել են տեղի հայ համայնքի ներկայացուցիչների տրամադրությունները: Մասնավորապես, նրանք հետաքրքրվել են, թե տեղացիներն ինչպես են վերաբերվում ԲՀԿ առաջնորդին` որպես նախագահի թեկնածու, այնուհետև անսահմանափակ ֆինանսավորման դիմաց առաջարկել են տեղում բացել գրասենյակներ, վճարել աշխատողների աշխատավարձը և հոգալ բոլոր անհրաժեշտ ծախսերը: Դրա դիմաց ԲՀԿ-ականները, բնականաբար, ակնկալում են համապատասխան պահին համապատասխան հայտարարություններ առ այն, որ տեղի հայկական համայնքն աջակցում է ԲՀԿ առաջնորդին` որպես նախագահի թեկնածու:

Այս հարցը քննարկելու նպատակով նրանք հանդիպել են տեղի հայ համայնքի ազդեցիկ անհատների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, այլ կերպ ասած` ընկել են դռնեդուռ և փորձել մարդկանց համոզել, որպեսզի իրենց կողմից տրամադրվելիք գումարի դիմաց Լոս Անջելեսում բացեն ԲՀԿ-ի գրասենյակներ և իրականացնեն ԲՀԿ-ի քարոզչությունը: Զրուցակիցները փորձել են որոշ ճշտումներ անել, ինչին ի պատասխան ԲՀԿ-ականները հստակ բացատրել են, որ իրականում “եռյակը” հենց ԲՀԿ-ն է, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը համախմբված են Գագիկ Ծառուկյանի շուրջ, իսկ ԲՀԿ-ն հանդիսանում է ընդդիմության միանձնյա առաջնորդը: Նրանք նաև վստահեցրել են, որ առաջիկայում ԲՀԿ-ն Հայաստանում հզոր հակաիշխանական ալիք է բարձրացնելու և հասնելու է իշխանափոխության: Այս ամենը ԲՀԿ-ական պատգամավորներն ասել են, որպեսզի ապահովեն համապատասխան “մասսովկա”, քանի որ առաջիկայում նախատեսվում է ԲՀԿ-ի քարոզիչների “ծանր հրետանու” հերթական շրջագայությունը` այս անգամ դեպի հրեշտակների քաղաք Լոս Անջելես: Հավանաբար օվկիանոսից այն կողմ իրականացվելիք միջազգային տուրնեին կմասնակցեն Վարդան Օսկանյանը` որպես տեղացի, ինչպես նաև Նաիրա Զոհրաբյանը... որպես Նաիրա Զոհրաբյան:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա ԲՀԿ-ի կողմից դեպի հայկական սփյուռք իրականացվող “արշավներն” ունեն հեռուն գնացող մտադրություններ: Գաղտնիք չէ, որ իրականում ԲՀԿ-ն “դանդաղ շտապելով” պատրաստվում է 2017-18թթ. ընտրական փուլին, ինչի համար էլ նրան անհրաժեշտ է նաև սփյուռքի աջակցությունը: Իսկ սփյուռքում, ինչպես հայտնի է, հիմնական թելադրող քաղաքական ուժը հանդիսանում է ՀՅԴ-ն, որն էլ ճիշտ ժամանակին դուրս եկավ “քառյակից” և ԲՀԿ-ն մնաց առանց սփյուռքի աջակցության: Աշխարհի հայաշատ քաղաքներում գրասենյակներ բացելու և մարդկանց “հավաքագրելու” համար անսահմանափակ ֆինանսական ռեսուրսներ տրամադրելով ԲՀԿ-ն փորձում է սփյուռքում ՀՅԴ-ին հակակշիռ ստեղծել` հետագայում իր քաղաքական շահերի համար օգտագործելու նպատակով:

Ցավալին այն է, որ հույսը սփյուռքի վրա դրած ԲՀԿ-ն չի էլ փորձում գոնե ինքն իր համար ճշտել. ի՞նչ կապ ունի սփյուռքը ՀՀ ընտրական գործընթացների հետ, ի՞նչ կարիք կա արտերկրում գրասենյակներ բացելու համար ահռելի գումարներ ծախսել, դրանով ի՞նչն է փոխվելու ՀՀ քաղաքացու կյանքում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը դժվար էլ ստանանք հասցեատիրոջից:

Իսկ դուք ասում եք:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ