Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են

ՓՈՌԵՑԻՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՀՈՒՅՍԸ ԵՐԿՆՔԻ ՎՐԱ ԵՆ ԴՐԵԼ

Արխիվ 12-16

ՓՈՌԵՑԻՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՀՈՒՅՍԸ ԵՐԿՆՔԻ ՎՐԱ  ԵՆ ԴՐԵԼ


 

Մասնագետները կանխատեսել են` այս տարի գարնան շունչն ավելի  շուտ կզգանք, հետեւաբար գյուղատնտեսական գարնանային աշխատանքները` վաղ գարնանացանը, մարտ ամսից մի փոքր շուտ կսկսվեն: «Իրավունքը» Վայոց ձորի մարզի Փոռ գյուղի ղեկավար Մեսրոպ Բադալյանից  պարզեց` արդյոք  գյուղացիները  վաղ գարնանացանի համար անհրաժեշտ պարագաներ  ունեն` սերմացու, դիզվառելիք, պարարտանյութ: «Սերմացուն եւ գարին տվել են անվճար: Գարնանացան ցորենի համար ովքեր հայտ են ներկայացնում, մարզպետարանին տեղեկացնում ենք: Դիզվառելիքի համար էլ գարնանը գումարները հավաքում ենք ու գնում ենք: Նույնը պարարտանյութի համար է»,- ասաց պրն Բադալյանը:

Դիզվառելիքի մեկ լիտրը, ըստ Մեսրոպ Բադալյանի, 350 դրամ է, սերմացուի  մեկ կգ-ը` 200 դրամ: Փոռեցիներն էլ  ինչպես ամեն տարի, պատրաստվում են  գյուղատնտեսական աշխատանքների, սակայն  ոչ մի օգուտ չեն ստանում: «Ամեն ինչ կախված է երկնքից, ինչպես  Թումանյանն  է ասում: Գյուղացիները այդքան էլ չեն ցանկանում վարուցանք անել, քանի որ արդյունքը չեն տեսնում»,- ասաց  Փոռ համայնքի ղեկավարը:

Ըստ գյուղապետի փոռեցիները հիմնականում զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ, բայց արդյունք չկա: Իրացման կենտրոններ չունենք: Ամեն մեկն ինչպես կարողանում  է, այնպես էլ փորձում է եղած բերքը իրացնել` Եղեգնաձորում, Ջերմուկում, Երեւանում: Հիմնականում վերավաճառողների մեծ մասն է օգտվում գյուղացիների աշխատանքից: Մի անգամ հարեւան Վրաստանից են եկել ծիրան տանելու:

Գյուղը դեռ ամբողջությամբ գազաֆիկացված չէ, խմելու ջրի ներքին ցանցը պետք է փոխվի: «Մշակույթի տուն  ու դպրոց չունենք: Հարեւան Ազատեկի դպրոցն են գնում մեր երեխաները»,- եզափակեց գյուղապետը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ