Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են

ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ՞ «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ» ՇԱՀԵՐԸ

Արխիվ 12-16

ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ՞ «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ» ՇԱՀԵՐԸ

 

Հունվարի 26-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը մերժեց Ավետարանական եկեղեցու նախկին հոգեւոր հովիվ, վերապատվելի Արմեն Միքայելյանի ու Ավետարանչական ընկերակության մի քանի նախկին աշխատակիցների  հայցը` իրենց աշխատանքից ազատելու վերաբերյալ:

Հիշեցնենք`Արմեն Միքայելյան ու մի քանի աշխատակիցներ դատի էին տվել Ավետարանչական ընկերակցությանը իրենց անհիմն աշխատանքից ազատելու համար: Դատարանում  Ավետարանչական ընկերակցության շահերը պաշտպանում էր արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը:

«Իրավունքը» նախկին փոխնախարարից հետաքրքրվեց` ինչու նա որոշեց  դատարանում պաշտպանել Ավետարանչական ընկերակցությանը, եթե այդ կառույցը, ինչպես հայտարարել է Արմեն Միքայելյանը, Հայաստանում գործում է աղանդակերպ: Ի պատասխան` Օրբելյանն ասաց, որ  այս գործը վերաբերում էր աշխատանքային հարաբերություններին` անկախ նրանից, թե  նախկին հովիվն ինչ է հայտարարում.

«Եկեղեցու հետ կախված  վեճի մասով ասեմ, որ եկեղեցուն չեմ պաշտպանել, բացի այդ` եկեղեցին  ներկայացրել է իր դիրքորոշումն ու դրա հետ  կապված հարցերը չեն ներկայացվել դատարանում: Ես իրավունք չունեմ գնահատելու` վստահորդն ինձ դուր է գալիս, թե ոչ Ես ներկայացրել եմ ընկերակցության շահերը  աշխատանքային վեճի շրջանակներում»:

Փաստաբանին հիշեցրինք` հովիվն ու գործին քաջատեղյակներըբ հայտարարել է, որ այս  խնդիրն առաջացել է կրոնական հողի վրա` մասնավորապես հայ ավետարանական եկեղեցին «Շողիկ» ճամբարում սեռադաստիարակության դասեր է  տվել անչափահասներին: «Չեմ ցանկանում դա մեկնաբանել, որովհետեւ անցնում ենք որոշակի փաստերի քննությանը, որոնք այս գործի շրջանակից դուրս են»,- ասաց  պրն Օրբելյանը:

Որոշ փաստաբաններ հրաժարվում են նման կառույցների շահերը պաշտպանել, որոնք ծավալում են Հայաստանում աղանդակերպ գործունեություն: Ինչո՞ւ Արամ Օրբելյանն այդ փաստաբանների  շարքին չեն դասվում:  Փաստաբանը  հարցին նախ  իրավական ձեւակերպումներով պատասխանեց, ապա ասաց. «Չեմ ուզում գնահատել`քայքայիչ է այդ կառույցի գործունեությունը, թե քայքայիչ չէ, որովհետեւ դա դուրս է գործի շրջանակներից:  Փաստաբանի գործն է տրամադրել իրավաբանական աջակցություն: Եթե  իրավաբանական աջակցություն չտրամադրվի` հիմք ընդունելով ինչ-ինչ կարծիքներ, երկիրը երբեք իրավական պետություն չի դառնա»:

Ինչ վերաբերում է խնդրի բարոյական կողմին, Արամ Օրբելյանը չցանկացավ այդ հարցին պատասխանել:

Եթե Ավետարանչական ընկերակցության փոխարեն, օրինակ, լիներ «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպությունը, արդարադատության նախկին փոխնախարարը դարձյալ կպաշտպանե՞ր  այդ կառույցի շահերը:  «Եթե խնդիրը կլինի աշխատանքային վեճ, իրավական հարց,  լավ փաստաբանի համար հաճախորդի ով լինելը կարեւոր չէ: Չեմ կարող պնդել` կպաշտպանե՞մ, թե՞ ոչ:  Եթե կա իրավական վեճ, կողմերն իրավունք ունեն ունենալ պաշտպան: Եթե կլինի ազգային, գենդերային, կրոնական հատկանիշներով  խնդիր, եւ պետությունը հրաժարվի  փաստաբան տրամադրել, մենք իրավական պետություն չենք դառնա»,-  պատասխանեց պրն Օրբելյանը:

Անդրադառնալով  Արմեն Միքայելյանի այն հայտարարությանը, թե  առաջին ատյանի դատարանը վճիռ կայացնելիս հաշվի է առել այն, որ Ավետարանչական ընկերության շահերը պաշտպանում է արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը, մեր զրուցակիցը չմեկնաբանեց` դա համարելով անիմաստ.

«Մեկնաբանելու հարց  չկա»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ