Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան

ԱՐԴՅՈ՞Ք ԻՐԱԿԱՆԱՑԱՎ ՀՈՎԱԿ ԳԱԼՈՅԱՆԻ ԵՐԱԶԱՆՔԸ

Արխիվ 12-16

ԱՐԴՅՈ՞Ք ԻՐԱԿԱՆԱՑԱՎ
ՀՈՎԱԿ ԳԱԼՈՅԱՆԻ ԵՐԱԶԱՆՔԸ


Օրերս Էրեբունի բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած եռյակի հայրը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ Վաստակավոր արտիստ ՀՈՎԱԿ ԳԱԼՈՅԱՆՆ է:
Նրա կինը` դերասանուհի ՄԱԳԴԱ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ, դերասանին պարգեւել է միանգամից երեք երեխա` երկու աղջիկ եւ մեկ տղա: "Իրավունքը" զանգահարելով դերասանին` շնորհավորեց եւ փորձեց ճշտել, թե ի՞նչ անուններով են որոշել կոչել երեխաներին, սակայն, դերասանն այնքան հուզված եւ երջանիկ էր, որ չկարողացավ պատասխանել հարցերին. "Այժմ ես ի վիճակի չեմ որեւէ մեկնաբանություն տալ, ներողություն եմ խնդրում: Որոշ ժամանակ հետո խոստանում եմ պատասխանել ձեր բոլոր հարցերին",-նշեց Հ. Գալոյանը:
Նախորդ տարի դերասանն իր ծննդյան տորթի մոմերը փչելիս` պահել էր մի նվիրական երազանք եւ նշել, որ շատ կցանկանար, որպեսզի այդ երազանքը իրականություն դառնա: Թե որն էր դերասանի նվիրական երազանքը այդպես էլ նա չբացահայտեց, սակայն հուսանք, որ այս տարի հենց այդ երազանքն էր, որ իրականություն դարձավ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ