ՈՃՐԱԳՈՐԾԻ ՀԱՅՐՆ ԱՂԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻՑ ՀԵՏՈ ԴԱՐՁԱՎ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ
Արխիվ 12-16Չնայած արդեն երկու շաբաթ է անցել գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանդն իրականացրած Վալերի Պերմյակովի կալանավորումից, ով, ի դեպ, չհերքեց էլ, որ հենց ինքն է ոճրագործը, բայց վերջինիս աղանդավոր հայրըª Պավել Պերմյակովը շարունակում է որդու կատարած սպանդի վերաբերյալ հնչեցվող հարցերին չեզոք պատասխաններ տալ: Երբ հերթական անգամ հաջողվեց կապվել ոճրագործի հոր հետ, վերջինս մեր այն հարցին, թե ինչպես է վերաբերվում որդու կատարած արարքին` ասաց.
-Չգիտեմ, չգիտեմ էլ ինչ ասեմ, դեռ ուշքի չեմ կարողանում գալ լսածիցս:
- Այցելելո՞ւ եք Հայաստան:
- Չգիտեմ, հնարավոր է` գամ, բայց հստակ ոչինչ դեռ չգիտեմ:
- Իսկ ինչպե՞ս եք վերաբերում Ձեր որդու կատարած ոճրագործությանը:
- Իսկ ի՞նչ մտածեմ. անկեղծ ասած, ես չգիտեմ էլ ինչ մտածեմ: Ինչքան կարելի ասել, որ մենք ոչինչից տեղյակ չենք...
- Հնարավոր համարո՞ւմ եք, որ նրան պարզապես, որպես խայծ կարող էին օգտագործած լինել. նման վարկած էլ կա:
- Անկեղծ ասածª նման մտքեր չեմ ունեցել, բայց քիչ հավանական եմ համարում: Հետո էլ, մենք ոչինչ չգիտենք, մեզ ոչ ոք ոչինչ չի ասում:
- Իսկ նա հայերի նկատմամբ հատուկ հակակրանք ունե՞ր. նման վարկած նույնպես կա:
- Չէ, ինչի՞ համար, հակառակը:
- Հայտնի է, որ Դուք աղանդավորական կառույցի անդամ եք, եւ Ձեր որդու կատարած ոճրագործության վարկածներից մեկն էլ տանում է դեպի Ձեր աղանդ: Ի՞նչ կասեք այդ առումով:
- Ալո, ալո, լավ, ինձ հարմար չէ...
Մինչ այս, հարցերին բավականին հանգիստ պատասխանող Պավել Պերմյակովը վերջինª աղանդներին վերաբերող հարցից հետո այլեւս անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը: Ըստ երեւույթին, մեր հարցով կպանք նրա աքիլլեսյան գարշապարին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
