Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան

ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ. "ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՐՏԻՄԵ՞Կ ԷՐ ՈՒԶՈՒՄ, ՆՈՐԻՑ ԶՈՀԵ՞Ր"

Արխիվ 12-16

ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ. "ՔՈՉԱՐՅԱՆԸ
ՄԱՐՏԻՄԵ՞Կ ԷՐ ՈՒԶՈՒՄ, ՆՈՐԻՑ ԶՈՀԵ՞Ր"


"Հայրենիք եւ պատիվ" կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ "Իրավունքը" խնդրեց անդրադառնալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին եւ նրա մեջ պարունակող մեսիջներին:
Հիշեցնենք` Ռ. Քոչարյանը իր վերջին հարցազրույցում խոսել էր Գյումրիի դեպքերի ու Հայաստանի տնտեսական վիճակի մասին:
Գառնիկ Մարգարյանը հիշեցրեց, որ իրենք փաստերով անդրադարձել են` ինչպես է թալանվել մեր տնտեսությունը Ռ. Քոչարյանի ղեկավարման տարիներին. "Ինտերնետային կայքերում տպագրված կա Քոչարյանին պատկանող հանքերի, խանութների ու ունեցվածքի մասին, որոնք տարբեր մարդկանց անուններով են գրանցված: Այսքանից հետո մեղադրել ուրիշին, դա առնվազն անհեթեթություն է":
Անդրադառնալով նախկին նախագահի այն հայտարարությանը, թե կայծակնային առաջանցիկ գործողություններ պետք է ձեռնարկեր իշխանությունը Գյումրիի դեպքերի ժամանակ, կուսակցության ղեկավարը նախ դեպքը սարսափելի համարեց, ապա հիշեցրեց, որ հունվարի 15-ին "Արեւմուտքի խառնակիչ ձեռքն է տեսել բողոքի ակցիայի ժամանակ, որը փորձեց դաժան դեպքն օգտագործել` հայ-ռուսական հարաբերությունները վատացնելու համար": "Ռոբերտ Քոչարյանը նորից մարտիմե՞կ էր ուզում, նորից զոհե՞ր: Չպետք է դա լինի: Պետք է խելամիտ գործողություններ լինեն: Գյումրիում հունվարի 15-ին բողոքող ժողովուրդը ճշմարիտ էր մի հարցում` հանցագործը պետք է պատասխան տա ՀՀ-ում գործող օրենքների համաձայն, քանի որ ոճրագործությունը տեղի է ունեցել ռուսական 102-րդ ռազմաբազայից դուրս",- մանրամասնեց պրն Մարգարյանը:
Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը կայծակնային առաջանցիկ գործողություններ չէր անում` մարտի մեկը կանխելու համար: Ի պատասխան` կուսակցության ղեկավարն ասաց, որ նման հայտարարությունը նախկին նախագահին բնորոշ է. "1999 թ. հոկտեմբերի 27-ի ողբերգությունը քողարկելու, աթոռին կառչելու համար Քոչարյանը դա համարեց "ուչաստկովի" գործ, որը այդպես չէ, իհարկե: Դա ծանր դեպք էր, որը մինչ հիմա բացահայտված չէ: Երբ "Պապլավոկ" սրճարանում մի մարդու ողնաշար էին կոտրել, մարտի մեկ կազմակերպել, 2003 թ.-ի ապրիլի 13-ի գիշերը ժողովրդին գնդակոծել, նորից նույն ցինիզմն է խոսել":

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ