Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան

"ԻՆՉՊԵՍ ԹՈՒՐՔԻԱՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄ Է"

Արխիվ 12-16

"ԻՆՉՊԵՍ ԹՈՒՐՔԻԱՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄ Է"


Օրեր առաջ, երբ հայ-ադրբեջանական սահմանն Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետեւանքով կրկին լարված էր, Ադրբեջանի նախագահը մեկնեց Գերմանիաª կանցլեր Անգելա Մերկելին տեսակցելու: Հանդիպումից հետո շրջանառության մեջ հայտնվեց տիկին Մերկելին վերագրվող հայտարարությունն այն մասին, թե Գերմանիան ցանկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր Ֆրանսիան փոխարինել:

Այդ հայտարարությունը, ճիշտ է, պաշտոնապես հերքվեց, սակայն եթե Մերկելն իրականում էլ նման բան չեր ասել, միեւնույն է, առաջ է գալիս այն հարցը, թե ինչո՞ւ Ադրբեջանն այդպես շահագրգռված է, որ Ֆրանսիան փոխարինվի Գերմանիայով:
ՀՀ պաշտպանության համակարգի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչ ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ  խոսքով` Ադրբեջանը Գերմանիայի աջակցությամբ ցանկանում է կրկնել պատմությունը.
- Մենք չպետք է մոռանանք, թե գերմանացիները 19-րդ դարի սկզբին Գանձակից մինչեւ Բաքու ինչպես կոտորեցին հայերին: Այս երկու երկրները գաղափարական-բարեկամական առնչություններ ունեն, ուստիª Ադրբեջանին ձեռնտու է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների շարքում ընդգրկվի Գերմանիան: Ես բոլորովին չեմ զարմանա, եթե Գերմանիան այս հարցում հօգուտ Ադրբեջանի` հստակ դիրքորոշում ընդունի: Պետք է նաեւ ասեմ, որ համանախագահող երկրները միասին ընդունեցին Մադրիդյան սկզբունքները: Այսօր նրանց խնդիրն է` այդ սկզբունքները պարտադրել Հայաստանին, իսկ մեր խնդիրը խուսափելն է: Մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը վերջին տարիներին իր գործունեության շնորհիվ  կարողացավ Մադրիդյան սկզբունքները մի կողմ մղել, ինչը մեզ համար ամենամեծ սպառնալիքն էր: Դրանից հետո Ադրբեջանն ամեն ինչ անում է "նավթակեր" երկրներին ակտիվացնելու  եւ Մադրիդյան սկզբունքների կիրառմանը հասնելու համար:
ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ թեեւ չցանկացավ խոսել ադրբեջանական կողմի տարածած հերյուրանքների շուրջ եւ զարմացավ, որ այդքան լուրջ են վերաբերվում այդ երկրից դուրս եկող լուրերին, այնուամենայնիվ տվեց հետեւյալ մեկնաբանությունը.
- Ինչպես Թուրքիան, այնպես էլ Գերմանիան Ադրբեջանի համար լավագույն բարեկամ երկիրն է, որի հետ տարեկան ունի մոտավորապես 2,5 մլրդ ապրանքաշրջանառություն: Ադրբեջանը ձգտում  է Մինսկի խմբի համանախագահող երկրների ամբողջական ֆորմատի փոփոխությանը, եւ եթե կարողանա Ֆրանսիան փոխարինել Գերմանիայով, ապա այդ փաստը կնպաստի ադրբեջանական շահի պաշտպանությանը:
Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ փաստեց, որ Անգելա Մերկելը Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ֆրանսիան Գերմանիայով փոխարինելու մասին հայտարարություն չի արել, պարզապես առաջարկել է, որ Գերմանիան կարող է օժանդակել արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը.
- Այս հայտարարությունն Ադրբեջանի ցանկությունն է, որը վաղուց փորձում է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձեւաչափը: Ադրբեջանը միշտ ցանկացել է հակամարտության  կարգավորումը տանել միջազգային այլ ատյաններª լավ հասկանալով, որ միայն այդ դեպքում  հնարավորություն կունենա տարածաշրջանում ավելի մեծ խնդիրներ լուծել: ԵԱՀԿ Մինսկի խումբը մի ակումբ է, որտեղ  Ռուսաստանը, Ամերիկան եւ Ֆրանսիան համաձայնեցնում են իրենց քաղաքականությունը տարածաշրջանում, եւ շատ պետություններ ցանկանում են դառնալ այդ ակումբի անդամ, այդ թվումª նաեւ Թուրքիան: Եվ պատահական չէ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ամեն ինչ անում են` այս ձեւաչափը ձախողելու եւ բանակցային գործընթացը այլ միջազգային կառույցներ տանելու համար, որտեղ հնարավորություն կունենան ավելի ազատ մանեւրել:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ