Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են

ԱՎՏՈԲՈՒՍԻ ՓՈԽԱՐԵՆ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍ

Արխիվ 12-16

ԱՎՏՈԲՈՒՍԻ ՓՈԽԱՐԵՆ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍ

- Արդեն քանի օր է, Աէրացիայից մինչեւ Մասիվի հիվանդանոց ուղեգծով երթեւեկող թիվ 15 երթուղու ավտոբուսը չի գործում: Ճիշտ է, դրան զուգահեռ նույն ուղղությամբ գործում է նաեւ թիվ 65 միկրովտոբուսը, բայց մենք ուզում ենք հասկանալª ավտոբուսն այլեւս չի՞ գործելու, թե դա պարզապես ժամանակավոր բնույթ է կրում, չէ՞ որ շատ ավելի հարմարավետ էր ավտոբուսից օգտվելը:
Երեւանի բնակիչ Կ. Սարգսյան
Հարցին պատասխանում են Երեւանի
քաղաքապետարանի լրատվական ծառայությունից.
-Մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի որոշակի ուղեգծերում նկատվող ուղեւորահոսքի նվազումով պայմանավորված` ավտոբուսային երթուղիներում իրականացվում են ուղեգծերի վերանայման եւ շտկման աշխատանքներ: Վերոնշյալով պայմանավորված` սույն թվականի հունվարի 26-ից որոշ երթուղիներից օգտվող քաղաքացիներն այսուհետ կսպասարկվեն տվյալ երթուղուն զուգահեռ գործող այլ երթուղիներից: Ըստ այդմ, մասնավորապես թիվ 15 երթուղուց օգտվողները Աէրացիայից մինչեւ Աբովյան պուրակ կարող են տեղափոխվել թիվ 65 միկրոավտոբուսային երթուղայիններով:
Թիվ 11 երթուղուց օգտվողները Գաջի գործարանից մինչեւ "Փեթակ" տոնավաճառ ընկած ճանապարհահատվածը կարող են տեղափոխվել թիվ 18 ավտոբուսային երթուղով:
Թիվ 31 ավտոբուսային երթուղուց օգտվողները կարող են սպասարկվել թիվ 5 եւ թիվ 53 ավտոբուսային երթուղիներով` կենտրոնական ավտոկայանից դեպի Նոր Նորքի 4-րդ զանգված, իսկ Նոր Նորքի 9, 7 եւ 5-րդ զանգվածները կսպասարկվեն թիվ 53 ավտոբուսային երթուղով:
Թիվ 51 երթուղու ավտոբուսներից օգտվողներն էլ կարող են տեղափոխվել զուգահեռ գործող թիվ 22, 5, 26 եւ այլ երթուղիներով:
Հունվարի 27-ից թիվ 40 ավտոբուսային երթուղուց օգտվող քաղաքացիները կարող են տեղափոխվել թիվ 35 երթուղու ավտոբուսներով, որի ուղեգիծը կերկարացվի մինչեւ Նոր Նորքի 5-րդ զանգված:
Իսկ թիվ 30 ավտոբուսային երթուղուց օգտվող քաղաքացիները կարող են տեղափոխվել թիվ 18 երթուղու ավտոբուսներով:
Այսինքնª կոնկրետ մեզ դիմած քաղաքացին նախընտրելի ավտոբուսի փոխարեն պետք է օգտվի միկրոավտոբուսից: Իսկ դա, այսպես ասենք, համահունչ չէ տրանսպորտի "խոշորացման" գաղափարին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ