Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են

ՆԱԽԿԻՆ ԳԵՐԻ ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԸ ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ

Արխիվ 12-16

ՆԱԽԿԻՆ ԳԵՐԻ ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԸ  ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ

 

Ադրբեջանում նախորդ տարի  գերի ընկած ու գերությունից ազատված Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանին չի բացառվում նորից հիվանդանոց տեղափոխեն: Այս մասին «Իրավունքին» հայտնեց Արսենի մայրը`տիկին Խոջոյանը:

Բանն այն է, որ  մարմնի վրա ի հայտ եկող ցաները երբեմն անցնում են, երբեմն էլ ցայտուն դրսեւորվում:

Հիշեցնենք` Արսեն Խոջոյանը տառապում է «վուլգար» փսորիազ հիվանդությամբ: Պարբերաբար Արսենը  բուժում է ստացել  ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում:

Տիկին Սվետլանայի խոսքով` երկար ժամանակ է, որ Արսենը տանն է, չի աշխատում. « Եվս երկու օր կսպասեմ: Եթե ցաները չանցնեն, կբերեմ Երեւան»:

Արսենի մայրը նաեւ հայտնեց, որ որդին երրորդ կարգի հաշմանդամի կարգավիճակ է ձեռքբերել: «Ավանի բժշկական կենտրոնում ասացին, որ նա  հարմարվողականության  խանգարում ունի: Որքան գիտեմ` դա հոգեկան խնդիր է»,- ասաց  տիկին Խոջոյանը:

Բանկից վերցած վարկը Խոջոյանները  դեռ չեն կարողացել ամբողջությամբ մարել. «Էնքան խառնված եմ, որ աչքս դա էլ չի գալիս: Ինչքան հիշում եմ` մի 200.000 դրամ  դեռ պարտք ունենք»:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ