Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են

ԲՀԿ-Ն ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻ ՄԱՍՆ Է. ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ն ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻ ՄԱՍՆ Է.

ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

«ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ՊԱՏԻՎ» կուսակցության նախագահհ Գառնիկ  Մարգարյանից «Իրավունքը» հետաքրքրվեց` երբ է, ի վերջո, կուսակցությունը  հրապարակելու իր կազմած «սեւ» ցուցակը, որը գլխավորում է  նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք` երեք տարի առաջ  կուսակցության անդամները հիմնադրել են «Հակակրիմինալ» հասարակական շարժումը, որի նպատակն է լինելու բացահայտումների շնորհիվ վերջ դնել Հայաստանում կոռուպցիային, իշխանությունը մաքրել կրիմինալներից:

Սեւ ցուցակը, ըստ Մարգարյանի, բավական ընդարձակ է եւ բաղկացած է բաժիններից` միլիարդատերեր, միլիոնատերեր, սակայն  ցուցակը հիմա չի  կհրապարակվի. «Մտածում էինք, որ գուցե իշխող ռեժիմը  ստեղծեր այնպիսի հանձնաժողով, որի գործունեության ընթացքում ետ կվերադարձվեր թալանված գումարի մի մասը, սակայն  այդպես  չեղավ: Հետեւաբար, կսպասենք հարմար ժամանակի»:

Անդրադառնալով  Ռ. Քոչարյանի հենասյուն համարվող ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի համագործակցությանն ու այս տարի սպասվելիք ակնկալիքներին` Գառնիկ Մարգարյանի խոսքով` ԲՀԿ-ն իշխանության մասն է, իսկ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համագործակցությունից ի հայտ եկող բացասական երեւույթների հիմնական պատասխանատուն ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն է:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ