Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան

«ՊԵՏՔ ՉԷ ԱՌԱՆՑ ՀԻՄՔԻ ՈՐԵՎԻՑԵ ՏԵՍԱԿԵՏ ԴՈՄԻՆԱՆՏ ԴԱՐՁՆԵԼ»

Արխիվ 12-16

«ՊԵՏՔ ՉԷ ԱՌԱՆՑ ՀԻՄՔԻ ՈՐԵՎԻՑԵ ՏԵՍԱԿԵՏ ԴՈՄԻՆԱՆՏ ԴԱՐՁՆԵԼ»

 

Դեռեւս շարունակվում է Գյումրիում հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի սպանության նախաքննությունը: Թեպետ առ այսօր միակ կասկածյալը ռուս զինծառայող Վալերի Պրեմյակովն է, սակայն շարունակվում են տարաբնույթ տեսակետներ շրջանառվել: Այդ թվում մի շարք վերլուծաբաններ գտնում են, որ տեղի ունեցածն ունի իր պատվիրատուն եւ պատահական չէ, ինչպես վերջին օրերին սահմանում տիրող լարվածությունը, այնպես էլ Թուրքիայի նախագահի ցինիկ հրավերը ՀՀ նախագահին` ապրիլի 24-ին մասնակցելու իրենց երկրում կայանալիք ինչ-որ հնարովի միջոցառման: Ի վերջո, թե Գյումրիի դեպքերի սլաքները դեպի ո՞ր երկիր են ուղղվում, «Իրավունքը» փորձեց պարզել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ տեսակետը.

-Ես որեւիցե սլաք չեմ էլ ուզում տեսնել, որովհետեւ եթե լինի որեւէ փաստ, հիմք, որ կարելի է սլաք տեսնել, կտեսնեմ եւ կբարձրաձայնեմ: Բայց փաստ չտեսած ինչ-որ սլաքներ ուղղելը, նշանակում է ապակողմնորոշում առաջին հերթին նախաքննական մարմնին: Եվ երկրորդ` եթե նույնիսկ այդ սլաքը դարձնում են հանրային ընկալում, հետո նախաքննական մարմինը այլ ապացույցներ է ձեռք բերում եւ դատական մարմինները դատում են նրան այլ ձեւով, անվստահություն է առաջանում դատական մարմինների նկատմամբ: Դրա համար պետք չէ առանց հիմքի որեւիցե տեսակետ դոմինանտ դարձնել:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ