Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան

ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱ ՄՈՐԻՑ

Արխիվ 12-16

ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱ ՄՈՐԻՑ


«Իրավունքը» դեկտեմբերի 26-ին հրապարակել էր «Եհովայի վկա ծնվել եմ, Եհովայի վկա էլ կմեռնեմ. դժոխք` Խաչատրյանների ընտանիքում» անվանումով  հոդված, որտեղ անդրադարձել էին Երեւանաբնակ Խաչատրյանների ընտանիքում տիրող լարված իրավիճակի, Եհովայի վկա հարսի պատճառով: Վերջինս ամեն ինչ արել է ամուսնուն եւս Եհովայի վկա դարձնելու համար, սակայն ապարդյուն: Այդ ամենի պատճառով, սակայն, տուժել են անչափահաս երեխաները, որոնք, ինչպես այսօր մեզ փոխանցեց վերջինիս սկեսրայրը` Լյովա Խաչատրյանը, հրաժարվում են իրենց աղանդավոր մորից: «Արդեն երկու ամիս է` երկու թոռներս մեզ հետ են ապրում: Երրորդ թոռս երեք տարեկան է եւ մոր մոտ է: Երեխաները մոր առաջ պայման են դրել`  իրենց կարող է տեսնել այն դեպքում, երբ կհրաժարվի «Եհովայի վկաներ» աղանդավորական կառույցից»,-  մանրամասնեց  մեր զրուցակիցը:

Խաչատրյանների հարսը` Բախշյան Ալվարդը, կարծես թե ցանկանում է դարձի գալ, բայց  Եհովայի վկա քրոջ ու մոր ազդեցությունից չի կարողանում ազատվել: «Մի քանի օր առաջ զանգահարել էր  իր մեծ աղջկան, որը 13 տարեկան է, եւ նրան ասում էր, որ հայրը կամուսանա ուրիշ կնոջ հետ, քանի որ տղամարդը չի կարող առանց կնոջ ապրել: Նա սեռական հարաբերություն  պետք է  ունենա: Դուք պատկերացնում եք`13 տարեկան աղջկան ինչ է ասում:  Աղջիկն էլ ասել է` եթե մայրը կամ հայրը ամուսնանան ուրիշի հետ, իրեն պետք չեն»,- եզրափակեց Լ. Խաչատրյանը:

Այնուամենայնիվ մեր զրուցակիցը հույս ունի, որ տղան եւ հարսը նորից կմիավորվեն, հարսն էլ կհրաժարվի «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ լինելուց:


ՍՈՆԱ ՍՅՈՒՆԵՑԻ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ