Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ.ՙԱՅՍ ԱՆԳԱՄ ՆՈԿԱՈՒՏԻ ԿԵՆԹԱՐԿԵՄ ՍՄԻԹԻՆ՚

Արխիվ 12-16

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ.ՙԱՅՍ ԱՆԳԱՄ ՆՈԿԱՈՒՏԻ ԿԵՆԹԱՐԿԵՄ ՍՄԻԹԻՆ՚

 

Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այս օերերին շարունակում է պատրաստվել փետրվարի 21-ին կայանալիք մենամարտին` բրիտանացի Փոլ Սմիթի հետ: Արթուրը նրա հետ մենամարտել է անցած տարվա սեպտեմբերի 27-ին եւ միավորների առավելությամբ հաղթել: Մրցակցին նոկաուտի ենթարկելու, մարզչի հետ ունեցած տարաձայնությունների եւ "Իրավունքի" այլ հարցերին պատասխանեց ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ:


- Ինչպե՞ս կգնահատեք Ձեր մարզավիճակը ներկա պահին:


- Մարզումներիս հետ կապված` ամեն ինչ նորմալ է. լրջորեն նախապատրաստվում եմ մենամարտին:


- Գերմանական "Bild" պարբերականի փոխանցմամբ` Ձեր եւ Ուլի Վեգների միջեւ տարաձայնություններ են ի հայտ եկել` մարզումների հետ կապված: Մարզիչն, ըստ պարբերականի, գոհ չէր Ձեր մարզավիճակից:


- Մարզիչս պահանջկոտ մարդ է: Նա հաճախ դժգոհում է, որպեսզի շատ ավելի լավ արդյունքների հասնենք: Մեծ հաշվով, տարաձայնություններ չկան մեր միջեւ:


- Արդեն նշել եք, որ նոկաուտի եք ենթարկելու մրցակցին: Այս անգամ ի՞նչ եք "պատրաստել" Սմիթի համար:


- Թույլ տվեք չբացել բոլոր փակագծերը, միայն շեշտեմ, որ, այո, այս անգամ նոկաուտի կենթարկեմ Սմիթին, որպեսզի այլեւս չմնան վիճելի հարցեր: Հիմա արդեն շատ ավելի լավ գիտեմ նրա թույլ եւ ուժեղ կողմերը, եւ իմ մարտավարությունը մշակվում է` ելնելով դրանից:


- "Իրավունքը" Ձեզ մաղթում է արդյունավետ նախապատրաստական փուլ ու իհարկե հաղթանակ` փետրվարի 21-ին:


- Շնորհակալ եմ "Իրավունքին", Ձեր ընթերցողներին եւ իմ մարտարվեստի երկրպագուներին մաղթում եմ հաջողություններ: Ես ամեն ինչ կանեմ` ձեր սպասելիքներն արդարացնելու համար:


ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ