Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան

ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՍԻՐՏԸ 5-ՄԼՆ ԴՈԼԱՐ Է ՈՒԶՈՒՄ

Արխիվ 12-16

ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՍԻՐՏԸ 5-ՄԼՆ ԴՈԼԱՐ Է ՈՒԶՈՒՄ

 

Դատական հայցը կապված է Պողոսյանի տնօրինման տակ մնացած եւ վարձակալության տրված ակտիվների որոշ իրավական հարաբերությունների հետ: «Ինչպես տեսնում եք, պետական ծառայության հետ դա կապ չունի: Բայց կարող եմ ասել, որ ինձ հաջողվել է համաձայնության հասնել պատասխանողի հետ», - հավելել է Պողոսյանը, մեկնաբանելով իր եւ ՛՛Սթարի՛՛ սեփականատիրոջ միջեւ վեճը:

Միհրան Պողոսյանը խոսեց նաև, մեղմ ասած, բացթողումներից՝ նախ նշելով բանկերի կողմից մարդկանց հաշիվների սառեցումը: «Մենք պետք է ակնկալեինք այդ խնդիրը։ Եթե հիշում եք ամառվա ամիսներին քաղաքացիները հանգստի ռեժիմում էին գտնվում, և մենք ունեցանք խնդիրներ, որ մարդկանց հաշիվները փակվում էին, և նրանք խնդրի առաջ էին  կանգնում, և ստուգելուց հետո պարզվում էր, որ չնչին գումարի մասին էր խոսքը: Վարչապետի հանձնարարականով արագ արձագանքման խումբ ստեղծվեց և, փառք Աստծո, կարճ ժամանակում այդ խնդիրները լուծեցինք»,- ասաց նա: Թե ինչքան վնաս հասցրեց Միհրանի ինքնագործունեությունը Հայաստանի քաղաքացիներին եւ ով պետք է դրա համար պատասխան տա, վերջինս չնշեց: «Այդ խնդիրն առաջացավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոչ համակցված լինելու պատճառով և այդ ամենի մեջ մեղավոր էին ԴԱՀԿ-ն և բանկերը, որոնք արագ չկարողացան կարգավորել խնդիրը»,- եզրափակեց Պողոսյանը:

'Պողոսյանն՝ Ի պատասխան հարցին, թե Արդարադատության երկու նախկին նախարարների հետ իր հարաբերությունները վատ է եղել, արդյոք փոխվե՞լ են խաղի կանոնները, որ ներկայիս նախարարի հետ լավ հարաբերություններ ունի Պողոսյանը նկատեց, որ նախկին նախարարների հետ էլ վատ հարաբերություններ չի ունեցել:

''Մենք առաջնորդվում ենք օրենենքրով և խաղի կանոներով չենք խաղում':Մենք աշխատել ենք ու արել ենք օրենքով սահմանված կարգով աշխատանքը, այսօրվա նախարարի հետ ևս ոչ մի խնդիր չկա: Խաղի կանոնների ընդունում ասվածը ես չեմ հասկանում՛՛,-նկատեց նա:

«Ես  որպես պետական պաշտոնյա ոչ մի բիզնեսներ չունեմ: Իսկ ինչ վերաբերում է իմ ընտանիքի անդամներին՝ իմ  կինը բիզնես չունի, իսկ իմ երեխաները՝  տասնչորս, տասնհինգ  և չորս տարեկան են:  Իսկ եթե այլ օղակները մենք շրջենք, ապա բնականաբար մարդիկ զբավում են  իրենց բիզնեսով: Երրորդ կամ չորրորդ բարեկամը եթե բիզնես ունի՝  մեր հասարակությունը չգիտես ինչու կապում է բարեկամ պետական պաշտոնայի հետ»,- ի պատասխան իր աստղաբաշխական հարստության մասին հարցին հայտարարեց Պողոսյանը:

Անդրադառնալով կոնկրետ իր անվան հետ կապվող «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցին՝ Պողոսյանն ասաց, որ այդ ցանցի միայն  գույքն  է պատկանում իրեն, որը տրված է կոնկրետ կազմակերպության: Պողոսյանը  փորձեց հերքել նաև, որ Ծաղկաձորում գտվող «Կենչառիս»  հյուրանոցը իրենն է:

«Ես ընդհանրապես կապ չունեմ,  կապ ունի որոշակի բարեկամ, հիմա չասեմ, թե որ բարեկամինն է, թե չէ իմ բոլոր բարեկամները կբացվեն»,- ասաց Մ. Պողոսյանը:

Ասուլիսի ժամանակ հնչած այլ հարցերին ի պատասխան ԴԱՀԿ պետը տեղեկացրեց նաեւ, որ մինչև պետական պաշտոնյա  լինելը ունեցել է բիզնեսներ, որոնք արդյունավետ աշխատել են, «այս պահին կան որոշակի շենք–շինություններ, որոնք վարձակալությամբ հանձնված են տարբեր տնտեսվարող սուբյեկտների»:

Իսկ թե ով կհավատա Պողոսյանին, իրեն հարցնելը անիմաստ էր, պատասխանը ակնհայտ է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ